Ջուզեպպե Վերդի

կոմպոզիտոր

Ջուզեպպե Վերդի (իտ.՝ Giuseppe Fortunino Francesco Verdi, հոկտեմբերի 10, 1813 - հունվարի 27, 1901), իտալացի նշանավոր կոմպոզիտոր։ 19-րդ դարի առավել ազդեցիկ օպերային երգահաններից մեկը։ Գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում՝ «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո» օպերաները, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։

Ջուզեպպե Վերդի (նկարիչ՝ Ջովաննի Բոլդինի)

Քաղվածքներ

խմբագրել
  • Այնպիսի մարդը, ինչպիսին Վերդին է, պետք է գրի ինչպես Վերդին[1]։
  • Երբ տասնութ տարեկան էի, ինձ համարում էի մեծ երաժիշտ և ասում էի. «Ես»։ Երբ քսանհինգ տարեկան էի, ասում էի. «Ես և Մոցարտը»։ Քառասուն տարեկանում արդեն ասում էի. «Մոցարտն ու ես»։ Իսկ այժմ ես պարզապես ասում եմ. «Մոցարտը»[1]։
(Վերագրվում է Վերդիին)

Քաղվածքներ Վերդիի մասին

խմբագրել
  • «Օթելլոյի» հաջողությունը վկայում է ոչ թե այն մասին, որ Վերդին կարողացել է բարձրանալ Շեքսպիրի մակարդակին, այլ այն մասին, որ Շեքսպիրը երբեմն կարող էր իջնել Վերդիի մակարդակին։ Ոչ թե օպերան է գրված Շեքսպիրի ոճով, այլ պիեսն է գրված իտալական օպերայի ոճով[1]։
Ջորջ Բեռնարդ Շոու

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջուզեպպե Վերդի հոդվածը նաև Վիքիպեդիայում: