Ջուլիան Ասանժ
(Վերահղված է Ջուլիան Ասանջից)
Ջուլիան Փոլ Ասանժը (անգլերեն՝ Julian Paul Assange) (ծ. հուլիսի 3, 1971) ավստրալիացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ է։ Նա ՎիքիԼիքս համացանցային բացահայտման կայքի գլխավոր խմբագիր և խոսնակն է։
Քաղվածքներ
խմբագրել- Մենք բոլորս միայն մեկ անգամ ենք ապրում։ Ուրեմն մենք պարտավոր են լավ օգտագործել այն ժամանակը, որ ունենք, և անել մի բան, որ իմաստալից և բավարարող ենք գտնում։ Սա մի բան է, որ ես եմ իմաստալից և բավարարող գտնում։ Դա իմ խառվածքն է։ Ես հաճույք եմ ստանում մեծ մասշտաբով համակարգեր ստեղծելուց, և հաճույք եմ ստանում խոցելի մարդկանց օգնելուց։ Եվ ես հաճույք եմ ստանում անասուններին ճզմելուց։
- «ՎիքիԼիքսի հիմնադիր՝ Ջուլիան Ասանժը «Պատերազմի գրանցամատյանների» մասին (անգլերեն)», Spiegel.de, 2010-07-26. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Դու չես կարող առանց փորձնական ամբողջական տվյալների և արդյունքների ֆիզիկայում հոդված հրատարակել. դա պետք է լրագրության ստանդարտը դառնա։
- «Իրական ազատ մամուլ առաջին անգամ պատմության մեջ՝ ՎիքիԼիքսի խմբագիրը խոսում է Լոնդոնում (անգլերեն)», Journalism.co.uk, 2007-08-12. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Դու պետք է ճշմարտությունից սկսես։ Ճշմարտությունը միակ ճանապարհն է, որով կարող ենք որևէ տեղ հասնել։ Որովհետև որևէ որոշման կայացում, որ ստերի կամ անտեղյակության վրա է հիմնված, լավ արդյունքի չի բերի։
- «Ջուլիան Ասանժ՝ առցանց ժամանակները վանականը, ով բարգավաճում է մտավոր ճակատամարտից (անգլերեն)», Դը Գարդիան, 2010-08-01. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Ունակ, ձեռնառատ մարդիկ զոհեր չեն ստեղծում, նրանք սնուցում եմ իրենց։
- «Ջուլիան Ասանժ՝ Ինչու աշխարհը պետք ունի ՎիքիԼիքսին», ԹԵԴ՝ Տարածման արժանի մտքեր, www.ted.com, հուլիս 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- ՎիքիԼիքսը Սայենտոլոգիայի կողմից իրավաբանորեն չարաշահած խնդրանքներին ավելին չի համաձայնվի քան համաձայնվել է շվեյցարական բանկերի, ռուսական օֆշորային ցողունային բջիջների կենտրոնների, նախկին աֆրիկյան գողակառավարների (կլեպտոկրատների), կամ Պենտագոնի նույնանման պահանջներին։
- Խաչատուրյան, Րաֆֆի, «Ոչ մի գաղտնիք (անգլերեն)», Դը Նյու Յորքեր, June 9, 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Այն հեռանկարի զգացումը, որ բազում մշակույթների հետ շփվելն է քեզ տալիս, ես չափազանց արժեքավոր եմ գտնում, որովհետև դա քեզ թույլ է տալիս որևէ երկրի կառույցը ավելի պարզությամբ տեսնել, և մտային անկախության զգացում է տալիս։ Դու որևէ ազգի առօրեության մեջ չես խրվում։ Կարող ես լուրջ խնդիրների վրա կենտրոնանալ։
- «ՎիքիԼիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի գաղտնի կյանքը (անգլերեն)», Դը Սիդնեյ Մորնինգ Հերալդ, May 22, 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Լրատվամիջոցներն են, որ վերահսկում են թե ինչն է քաղաքականապես թույլատրելի, այդ պատճառով ավելի լավ է լրատվամիջոցները փոխել։ Շահութային շարժառիթները դրա հակառակ են աշխատում, բայց եթե կարողանանք ունկընդրին հասկացնել, որ լրագրության մյուս ձևերի մեծ մասը չեն, ապա դա կարող է հարկադիր քայլ լինել։
- Ֆարքուհար, Փիտեր, «ՎիքիԼիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը անդրդելի է իր կայքի «Կողմակի մարդասպանության» գաղնագրությունը կոտրելու մասին (անգլերեն)», News.com.au, մայիսի 19, 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Դա թերևս այն է, ինչ լրտեսական գործակալություններն են անում - բարձր տեխնոլոգիաների հետաքննական լրագրություն։ Ժամանակն է, որ լրատվամիջոցները իրենց կարողությունները արդիականացնեն այդ գծերի երկայնքով։
- Քոհեն, Նոամ; Բրայան Ստելթեր, «Իրաքի տեսահոլովակը ուշադրություն է գրավում մի ցանցակայքի (անգլերեն)», Դը Նյու Յորք Թայմս, Դը Նյու Յորք Թայմս ընկերություն, ապրիլի 6, 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Անկարելի է չարաշահումները ճշտել մինչև իմանանք, որ նրանք պատահում են։
- Ջուլիան Ասանժը Օսլոյի Ազատության ֆորումում (անգլերեն), ապրիլի 26-29, 2010. ՅուԱրԷլի դիտվել է՝ 2010-12-02. (YouTube video).
- Ընթացիկ քաղաքական բարեփոխումների տեսնելը, որոնք իրական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի մարդկանց վրա չափազանց բավարարելի է։ Սակայն մենք ուզում ենք յուրաքանչյուր մարդ, որ իր մանկապարտեզի հետ վեճի մեջ է վստահ զգա մեզ նյութ ուղարկել։
- Քուշներ, Դեյվիդ, «ՎիքիԼիքսի ծորումների գործարանի մեջ (անգլերեն)», Մադր Ջոնս, ապրիլի 6, 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.
- Խոշոր թերթերը անընդհատ իրավական ծախսերի միջոցով գրաքննության (ցենզուրայի) են ենթարկվում։ Ժամանակն է, որ սա դադարի։ Ժամանակն է, որ մի երկիր ասի՝ բավը բավ է, արդարաությունը պիտի երևա, պատմությունը պիտի պահպանվի, և մենք փոթորիկից կացարան ենք տալիս։
- Թրան, Մարկ, «Իսլանդիան պլանավորում է ապագան որպես համընդհանուր խոսքի ազատության ապաստան (անգլերեն)», The Guardian, փետրվարի 12, 2010. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2010-12-02.