Ջրարջանման շուն
Ջրարջանման շուն (Nyctereutes procyonoides), գիշատիչների կարգի, շնազգիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 65—80 սմ է, պոչինը՝ 25 սմ։ Երկար, կոշտ քստամազե և խիտ աղվամազե մորթին շիկագորշից մուգ գորշ է։ Տարածված է Հարավ-Արևելյան Ասիայում (Ճապոնիա, Չինաստան, Կորեա), նախկին ԽՍՀՄ Մերձամուրյան շրջաններում, Ուսուրական երկրամասում։ Իր անվանումը ստացել է ենոտաշանը արտաքնապես շատ նման լինելու շնորհիվ, սակայն երկու կենդանիները բոլորովին տարբեր են։
Քաղվածքներ
խմբագրել- Հանկարծ մի փոսում աղմուկ լսեցի, որ ողողելու էր նման: Զգուշությամբ մոտենալով ջրափի փուլքին՝ ներքև նայեցի և երկու ջրարջանման շուն տեսա: Նրանք այնքան էին զբաղված ձուկ որսալով, որ բոլորովին չնկատեցին իմ ներկայությունը: Առջևի երկու ոտքերով ջրում կանգնած՝ նրանք աշխատում էին ատամներով բռնել իրենց մոտով դես ու դեն փախչող ձկներին: Ես երկար նայում էի կենդանիներին: Երբեմն նրանք հանկարծ հետ էին շուռ գալիս, ընկնում էին սրընչուկների (землеройки) հետևից ու սկսում էին շտապ–շտապ քանդել գետինը: Բայց ահա փոքրիկ գազաններից մեկը գլուխը բարձրացրեց, ուշադրությամբ նայեց իմ կողմը և մի տեսակ ձայն արձակեց, որ հաչոցի էր նման: Դրանից հետո երկու ջրարջերն էլ արագ կորան խոտերի մեջ և գետի մոտ այլևս չերևացին[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020, էջ 128: