Ռոզա Լյուքսեմբուրգ
Ռոզա Լյուքսեմբուրգ (լեհերեն՝ Róża Luksemburg, իսկական անունը՝ Rosalia Luxenburg — Ռոզալիա Լյուքսենբուրգ, կեղծանունները՝ Róża Kruszyńska, Maciej Rózga, Spartakus, մարտի 5, 1871, Զամոշչ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն – հունվարի 15, 1919, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), մարքսիզմի լեհ տեսաբան, փիլիսոփա, տնտեսագետ, հրապարակախոս, հակապատերազմական և հեղափոխական շարժումների ակտիվ, ղեկավար մասնակից, լեհական, գերմանական և համաեվրոպական հեղափոխական՝ ձախ սոցիալ-դեմոկրատիայի առավել ազդեցիկ գործիչներից մեկը։