Ռուբեն Ֆիլյան
հայ արձակագիր, թարգմանիչ
Ռուբեն Ֆիլյան (1952-1983), հայ արձակագիր, թարգմանիչ։
Քաղվածքներ «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքից
խմբագրել- — Այո, մարդիկ կարող են իրար նման լինել, բայց մարդը ինքն իրենից շատ է տարբեր[1]...
- — ...Այնտեղ պատերազմ է,— բղավում է նա, ցույց տալով դիմացի շենքը,— իսկ այս ծառը չգիտես ինչու ծաղկել է[1]...
- — Եվ վերջապես, ինչ սխալ ճշմարտություն է՝ այս մեծ, լայն աշխարհում, նորից մի այլ աշխարհ փնտրելն ու ստեղծելը[1]...
- Ամռան շոգին երկու ծերունի նստել էին մեծ պատի ստվերի տակ դրված քարերին ու երջանկության մասին չէին մտածում[1]։
- ... ոչինչ չի կորչում այս աշխարհում։ Այսինքն՝ ամեն ինչ դառնում է հիշողություն։ Իսկ լավ հիշողությունը հոյակապ բան է[1]։
- Իսկ մենք, բոլորս էլ ուրիշի մասին խոսելիս, ակամայից, ուղեղի մի հեռավոր անկյունում նախ ապահովում ենք մեզ։ Եվ երբ ուղեղի մյուս հեռավոր անկյունից փորձում է այդ ապահովման կայուն, հուսալի կապը խախտել ինքդ քեզ ցավ պատճառելու, խառնաշփոթ ստեղծելու տարօրինակ գիտակցումը՝ մենք պայթում ենք։ Նման՝ նավից մեծ արագությամբ թափով դեպի ջուրն իջնող խարսխի։ Եվ հասունանում է նրա, այդ ուրիշի հասցեին պոռթկացող հայհոյանքը։ Եվ քանի որ մեր դաստիարակությունը թույլ չի տալիս այն դուրս հանել, փոխանցել բառերով ու այն էլ առավել ևս բարձրաձայն, այդժամ մենք սկսում ենք կառչել փոքրիկ մանրամասներից, խառնվում ենք իրար՝ մոռանալով, շփոթելով կարևորը։ Բայց արդեն ամեն կերպ ուզում ենք առաջ տանել, ապահովել այդ ճշմարտության իսկությունը, անխուսափելիությունը՝ մեր ճշմարտացիությունը։ Սակայն միաժամանակ, ուզում ենք նաև սրել իրադրությունը, որ անպայման, կամ թեկուզ, այս ամենն ունենա իր անսպասելի ու ցավոտ, նույնիսկ շառոտ շարունակությունը, քաշքշուկը, բարդությունները[1]։
- Մարդը ողջ կյանքը չի հաշտվում իր լուսանկարի հետ։ /.../ Մարդը չի հաշտվում, բայց միաժամանակ շատ հաճախ լուսանկարվում է[1]։