Ժա Ժա Գաբոր
դերասանուհի
(Վերահղված է Սարի Գաբորից)
Ժա Ժա Գաբոր ((անգլ.` Zsa Zsa Gabor, իրական անունը` Շարի Գաբոր (հունգար.` Gábor Sári), 6 փետրվարի, 1917, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա – 18 դեկտեմբերի, 2016, Լոս Անջելես, ԱՄՆ), հունգարական ծագմամբ ամերիկացի դերասանուհի։
Քաղվածքներ
խմբագրել- Կինը պետք է այնքան խելոք լինի, որ դուր գա հիմար տղամարդկանց, և այնքան հիմար, որ դուր գա խելոքներին[1]։
- Տղամարդիկ կանանց խորությունը գնահատում են միայն նրանց դեկոլտեով[1]։
- Սեքսը լավ բան է մոտավորապես երկու տարի, այնուհետև անհրաժեշտ է սիրահարվել[1]։
- Տղամարդիկ սիրում են աչքերով, կանայք՝ ականջներով[1]։
- Ամուսնությունը կարճ հանգստություն է սիրավեպերի միջև[1]։
- Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, որովհետև մշտապես եղել եմ ամուսնացած[1]։
- Ամերիկացին զբաղվում է գործերով, իսկ ազատ ժամանակ՝ կանանցով, իտալացին զբաղվում է կանանցով, իսկ ազատ ժամանակ՝ գործերով[1]։
- Տղամարդիկ նման են խարույկների, նրանց չի կարելի թողնել առանց հսկողության[1]։
- Մեղրամիսն ավարտվում է այն ժամանակ, երբ տղամարդու տնային կոշիկները շունն է բերում, իսկ կինն սկսում է փնթփնթալ[1]։
- Ես նրանց վրա երբեք չեմ զայրացել այն աստիճան, որ վերադարձնեմ ադամանդները[2]։