Սերը տևում է երեք տարի (վեպ)
Սերը տևում է երեք տարի (ֆր.՝ L'amour dure trois ans), ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի վեպը, որ լույս է տեսել 1997 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Սերն ապրում է երեք տարի. առաջինը կրքի տարին է, որին փոխարինելու է գալիս նրբության տարին, և ի վերջո ավարտվում է ձանձրույթի տարով։ Առաջին տարում ասում են` եթե դու գնաս, ես վերջ կտամ կյանքիս։ Երկրորդ տարում ասում են` եթե դու գնաս, շատ կցավացնես ինձ, բայց ես կենդանի կմնամ։ Երրորդ տարում ասում են` եթե դու գնաս, ես դա շամպայնով կնշեմ։
- Մենք կառուցում ենք պատեր, որպեսզի պաշտպանենք մեզ, և այդ նույն պատերը մի օր մեզ համար դառնում են կալանավայր։
- Մեր համատեղ կյանքը կառուցվում էր երկու ապահարզանի մոխրի վրա` երկու մարդկային զոհ պահանջվեց, որպեսզի ծնվի նոր սեր։
- Այսօր ովքեր փող ունեն ժամանակ չունեն, իսկ ովքեր ժամանակ ունեն` փող չունեն։
- Ավելի լավ է ես դժբախտ լինեմ առանց քեզ` քան քո հետ։
- Ես սիրում եմ քեզ ու վերջ, և ժամանակն է արդեն հաշտվել դրա հետ` անգամ եթե դու չես պատրաստվում ոչինչ փոխել քո կյանքում։ Քո քաղաքում ապրում է մարդ, ով սիրում է քեզ ու տանջվում, ուզում ես դու դա թե ոչ։
- -Դու երբևէ տառապե՞լ ես սիրուց։
- -Ոչ, դու գիտես, ես երբեք չեմ սիրահարվել, դա իմ ամենամեծ դժբախտությունն է։
- -Երբեմն ես նախանձում եմ քեզ։ Այ օրինակ ես երբեք չեմ սիրահարվել ընդմիշտ, դա ավելի վատ է։
- Ինչքան շատ ես ձգտում զվարճության, այնքան մեծ է հիասթափությունը, երբ ամեն ինչ վերջանում է։
- Ալիսա, ես սիրում եմ քեզ։ Այս խոսքերն անբաժանելի են։ Քո անունը Ալիսա չի, այլ «Ալիսա-ես-սի-րում-եմ-քեզ» է։
- Մահը մեզ համար անակնկալների ավելի մեծ պաշար ունի` քան կյանքը։
- Չէ ես քարից էլ դժբախտ եմ, չէ որ քարերին չեն լքում... քարերը չեն մահանում...
- Ինչ-որ բանի համար չզղջալու լավագույն միջոցը` դա մոռանալ փորձելն է։
- Մեր սերը հրաշալի է, քանի որ անհար է... և դու դա շատ լավ գիտես։
- Սերը վերջանում է այն ժամանակ, երբ հետդարձի ճամփա էլ չկա...
- Պտեք է ձգտել չմոռանալ այս րոպեները, որպեսզի հիշելու բան ունենանք այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ վատ կլինի։
- Սերը միակ պլանավորած հիսաթափությունն է, միակ կանխատեսելի աղետը` որից էլի ես ուզում։
- Կարելի է ընդմիշտ լքել կնոջը, դավաճանել բոլոր տվածդ երդումներին և նստել այդ կնոջ դիմաց` դա ողբերգություն չսարքելով։
- Ասում են`վատ ժամանակները դառնում են լավ հիշողություններ... կուզեի, որ դա այդպես լիներ...
- Կնոջը դավաճանելը այդքան էլ մեծ չարիք չէ, եթե նա այդ մասին երբեք չի իմանալու։
- Ահա սիրահարվածության մի հասարակ թեստ. եթե առանց քո սիրեցյալի անցկացրած չորս-հինգ ժամից հետո սկսում ես կարոտել նրան, ապա դու սիրահարված չես` հակառակ դեպքում ձեր բաժանման 10 րոպեն էլ բավական կլիներ, որպեսզի կյանքդ դառնար անտանելի։
- Առաջին ամուսնության մեջ փնտրում ես կատարելություն, իսկ երկրորդում արդեն` ճշմարտությունն ես ուզում։
- Ես սիրեցի աղջկա` ով ինձ չէր սիրում, և դադարեցի սիրել նրան` ով սիրոմ էր ինձ։
- Ինչքան շատ ես մտածում, այնքան ավելի խելացի ես դառնում` հետևաբար և ավելի տխուր։
- Միայնությունը դառել է ինչ-որ ամոթալի հիվանդություն։
- Մեր օրերում Դեկարտը չէր գրի. «Մտածում եմ, նշանակում է ապրում եմ», այլ կգրեր` «Ես մենակ եմ, նշանակում է մտածում եմ»։
- Ես այլևս չեմ ժպտում... դա իմ ուժերից վեր է...
- Ամուսնությունը ստեղծվել է երջանկության համար` այլ ոչ թե սիրո...
- Ամուսնությունը հանցագործություն է` որովհետև այն սպանում է առեղծվածը։
- Պետք է ընտրել. կամ դու ինչ-որ մեկի հետ ապրում ես, կամ ուզում ես այդ ինչ-որ մեկին։ Չէ՞ որ չի կարելի ուզել այն ինչ ունես... դա անբնական է...
- Մեր հանդիպումը ինձ մի բան բացահայտեց` ամենալավ բանը, որ կարելի է անել թաղման ժամանակ` սիրահարվելն է։
- Բնակարանը, որտեղ մենք բնակվեցինք, չափազանց փոքր էր այնպիսի մեծ սիրո համար, ինչպիսին մերն էր...
- Թեկուզ և գիտեմ, որ սերը հեքիաթ է, միևնույն է մի քանի տարի անց հպարտանալու եմ, որ հավատացել եմ սիրուն։
- Որպեսզի մարդ երջանիկ լինի, նա պետք է վստահ լինի վաղվա օրվա վրա, իսկ որպեսզի մարդ լինի սիրահարված` անվստահություն է անհրաժեշտ։
- Հեքիաթներ լինում են միայն հեքիաթներում։
- Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին։ Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը… Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան։ Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող։ Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով։
- Ահա թե ինչպիսին է հասուն կյանքը` ավազից դղյակներ կառուցել, հետո երկու ոտքով ցատկել դրանց վրա և կառուցել կրկին, նորից ու նորից` շատ լավ իմանալով, որ միևնույն է, օվկիանոսը մի օր կլափի այն...
- Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին։ Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը... Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան։ Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող։ Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով։
Աղբյուրներ
խմբագրել- Ֆրեդերիկ Բեգբեդեր, «Սերն ապրում է 3 տարի» – grqamol.am