Սթիվեն Ռայթ
(Վերահղված է Սթիվեն Րայթից)
Սթիվեն Ալեքսանդր Ռայթ (անգլ.՝ Steven Alexander Wright, ծ. դեկտեմբերի 6, 1955), ամերիկացի կոմիկ, դերասան և գրող։ Օսկարի մրցանակիր, հայտնի է դարձել իր արտառոց կոմիկական ոճով և բեմական մռայլ կեցվածքով։
Քաղվածքներ
խմբագրել- Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար ես կսպանեի։
- Հոռետեսներից փող պարտք վերցրու. նրանք չեն ակնկալում, որ այն վերադարձվի։
- Քո գիտեցած մարդկանց կեսը միջինից ցածր է։
- Իրավաբանների 99%-ը մնացածի անունը փչացնում են։
- Վիճակագրությունների 42,7%-ը նույն վայրկյանում է հորինվում։
- Խիղճն այն է, որ ցավում է, երբ քո մյուս բոլոր մասերը այնքան լավ են զգում։
- Մաքուր խիղճը սովորաբար վատ հիշողության նշան է։
- Եթե ծիածան ես ուզում, ապա պիտի դիմանաս անձրևին։
- Ի՞նչ կպատահի, եթե դու երկու անգամ կիսամահ վախենաս։
- Մեխանիկս ինձ ասաց. «Չկարողացա արգելակներդ վերանորոգել, դրա համար շչակներդ բարձրացրի»։
- Եզրակացությունը այն վայրն է, որտեղ հոգնում ես մտածելուց։
- Կարագի պնդությունը համեմատական է հացի փափկությանը։
- Մեկ անձից գաղափարներ գողանալը գրագողություն է, շատերից գաղափարներ գողանալը հետազոտություն է։
- Ինչքան շուտ հետ ընկնես, այդքան ավելի շատ ժամանակ կունենաս նորից հասնելու։
Աղբյուրներ
խմբագրելՍթիվեն Ռայթի քաղվածքներ։ Վերստացված է՝ 2010-12-20։