Սթիվեն Փրեսֆիլդ
Սթիվեն Փրեսֆիլդը (անգլ.՝ Steven Pressfield, սեպտեմբեր, 1943), ամերիկացի գրող, պատմավիպագրական և ոչ-վիպագրական գործերի և սցենարի հեղինակ։
Քաղվածքներ
խմբագրել- Արտիստը և ֆունդամենտալիստը նույն խնդրի հետ են բախվում՝ իրենց գոյության առեղծվածը որպես անհատ։ [․․․] Արտիստը և ֆունդամենտալիստը գալիս են զարգացման տարբեր մակարդակի հասարակություններից։ Արտիստը առաջադեմ մոդելն է։ Իր մշակույթն ունի հորդություն, կայունություն, և բավական ռեսուրսների ավելցուկ որպեսզի թուլատրի ինքնաքննության ճոխությունը։ Արտիստը արմատացած է ազատության մեջ։ Նա դրանից չի վախենում։ Նա բախտավոր է։ Ճիշտ տեղում է ծնվել։ Նա ինքնավստահության միջուկն ունի, ապագայի հույսը։ Հավատում է առաջադիմության և էվոլյուցիայի։ Հավատքն այն է, որ մարդկությունն առաջանում է, ինչքան էլ որ դադարումով և թերի, դեպի ավելի լավ աշխարհ։
- Ֆունդամենտալիստն այսպիսի պատկերացում չի տածում։ Իր կարծիքով, մարդկությունն ավելի բարձր տեղից է ընկել։ Ճշմարտությունն այնտեղ չէ որ սպասի հայտնավերման․ այն արդեն հայտնաբերվել է։ [․․․]
- Ֆունդամենտալիզմը անզորի փիլիսոփայությունն է, նվաճվածի, տեղահանվածի ու վտարվածի։ Իր բազմացման հողը ռազմական և քաղաքականական պարտության փլատակներն են, ինչպես որ հրեական ֆունդամենտալիզմն առաջացավ բաբելոնյան գերության ժամանակ, սպիտակ քրիստոնեական ֆունդամենտալիզմն հայտնվեց [ԱՄՆ] հարավում Վերաշինության ժամանակ, և Տեր Ցեղի պատկերացումը զարգացավ Գերմանիայում Համաշխարհային Առաջին Պատերազմից հետո[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սթիվեն Փրեսֆիլդ (2002). Արվեստի պատերազմը (անգլերեն՝ The War of Art). Գրանդ Սենտրալ Փաբլիշինգ. էջ 33-34. ISBN 1590710037.