Սխալ
Սխալ, թույլ տրված անճշտություն։
Քաղվածքներ
խմբագրել- Սխալի պատճառը լավագույնի չիմանալն է[1]։
- Եթե բոլորն են սխալվում, նշանակում է բոլորն էլ իրավացի են[1]։
- Ամենամեծ սխալն այն է, որ կարծում ես, թե դու երբեք չես սխալվում[2]։
- Ուշ է սխալը խոստովանելը, երբ նավն արդեն ջրասույզ է եղել[2]։
- Միայն նա չի ընկնում, ով երբեք երկինք չի բարձրացել[2]։
- Եթե սխալ ես գործել, երբեք մի՛ վախեցիր ուղղելուց[2]։
- Մեկի սխալը մյուսի համար դաս է[2]։
- Այն հակառակորդը, որը բացահայտում է մեր սխալները, ավելի օգտակար է, քան այն բարեկամը, որը թաքցնում է դրանք[2]։
- Ով քիչ է մտածում, նա շատ է սխալվում[2]։
- Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալների վրա համառել՝ միայն անխելքը[2]։
- Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, թեև դա նրա հիմնական սխալն է[2]։
- Չկա ավելի կոպիտ սխալ, քան անդունդի վրայից երկու ոտքով ցատկելը[3]։
- Լյոյդ Ջորջ
- Ամենամեծ սխալը ձգտել երևալ ավելի հաճելի քան դուք իրականում կաք[3]։
- Բեջոթ
- Սխալը միմիայն հետևանք է ոչ ճշգրիտ դատողությունների, բայց արդեն բացահայտված սխալի մեջ համառելը թուլակամության նշան է[3]։
- Բոուվի
- Ուշ է սխալը խոստովանելը, երբ ամբողջ նավը ջրի տակ է [3]։
- Կլավդիանուս