Սկյուռակ
Սկյուռակ լատ.՝ Pteromyini, սկյուռանմանների ընտանիքին պատկանող կենդանի:
Քաղվածքներ
խմբագրել- Հանկարծ մի սպիտակավուն–մոխրագույն բան մոտիկից անձայն ու առանց շտապելու թռած անցավ: Հրաձիգներն ասում էին, թե դա մի մեծ թռչուն էր, իսկ ես կարծում էի՝ մի մեծ չղջիկ էր: Մի քանի րոպեից հետո տարօրինակ կենդանին նորից հայտնվեց: Թևերը չէր թափահարում, այլ թռչում էր հորիզոնական և մի փոքր թեք դեպի ցած: Կենդանին նստեց բարդի ծառի վրա ու հետո սկսեց բնով վեր բարձրանալ: Փոքրիկ գազանի գույնն այնքան էր հարմարվում ծառի կեղևին, որ եթե նա անշարժ մնար, բոլորովին աննկատելի կմնար: Մոտ վեց մետր վեր բարձրանալով՝ նա կանգ առավ և կարծես տեղն ու տեղը քարացավ: Ես վերցրի կոտորակացան հրացանը և ուզում էի կրակել, սակայն Դերսուն ինձ կանգնեցրեց: Նա շտապ մանր ճյուղեր կտրտեց և ցախավելի ձևով ամրացրեց մի երկար փայտի, հետո մոտեցավ ծառին և այնպես բռնեց, որ խարույկի լույսը չմթնացնի: Կրակի լույսից կուրացած կենդանին շարունակում էր նույն տեղում նստած մնալ: Երբ ավելն արդեն բավական բարձր էր, Դերսուն սեղմեց ծառին, հետո մի կոզակի հրամայեց փայտը բռնել, իսկ ինքը բարձրացավ մոտակա ճյուղը, նստեց նրա վրա և ավելով, որպես փալասով, բռնեց իր որսը: Վախեցած փոքրիկ գազանը ծվաց ու սկսեց չարչարվել: Սկյուռակ էր (летяга): Պատկանում է կրծողների խմբին և սկյուռների ընտանիքին: Իրանի երկու կողմում, առջևի և հետևի ոտքերի արանքում, կաշվի առաձգական ծալք կա, որ հնարավորություն է տալիս նրան մի ծառից մյուսը սավառնել: Սկյուռակի ամբողջ մարմինը ծածկված է մետաքսանման բաց մոխրագույն բրդով՝ պոչին հերագիծ:
- Սկյուռակը տարածված է ամբողջ Ուսսուրյան երկրում և ապրում է խառն անտառներում, ուր կեչի և բարդի կա: Հրաձիգները, շուրջը խռնված, նայում էին թռչող կրծողին: Առանձնապես տարօրինակ էր նրա գլուխը՝ մեծ բեղերով և ահագին սև աչքերով, որոնք հարմարեցված են գիշերը որքան կարելի է մեծ քանակությամբ լուսավոր ճառագայթներ ընդունելու: Երբ բոլորն սկյուռակին դիտելը վերջացրին, Դերսուն նրան բարձրացրեց գլխից վեր, բարձր ձայնով ինչ–որ բան ասաց և անհետացավ մթության մեջ: Ես գոլդին հարցրի, թե ինչու բաց թողեց սկյուռակին:
- — Նրա թռչուն չկա, մուկ չկա,— պատասխանեց նա,— նրան կարելի չէ սպանի[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020, էջ 136-137: