Սողոմոն թագավորի հանքերը

«Սողոմոն թագավորի հանքերը», Հենրի Ռայդեր Հագգարդի արկածային վեպն է։

Քաղվածքներ

խմբագրել
  • Չգիտեմ ինչու, բայց ծովային սպան իսկույն երևում է։ Ինձ բախտ է վիճակվել նրանց հետ գնալու որսի, և պետք է ասեմ, որ նրանք միշտ էլ եղել են անսովոր կերպով քաջ ու համակրելի մարդիկ, իսկ այդպիսի մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել։ Նրանց մոտ մի բան միայն վատ է՝ չափազանց շատ են սիրում հայհոյել[1]։
  • ․․․ եթե բրիտանական նավատորմի սպան սկսում է հայհոյել առևտրական նավատորմի կապիտաններին, ապա անտանելի է նրան լսելը։ Դրանից ավելի վատ է միայն մի բան, այն, երբ առևտրական նավատորմի կապիտանը իր անկեղծ կարծիքն է արտահայտում բրիտանական նավատորմի սպաների մասին[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հենրի Ռայդեր Հագգարդ, Սողոմոն թագավորի հանքերը,Երևան, 1965
 
Վիքիպեդիա