Սպանված աղավնի
(Վերահղված է Սպանված աղավնի (ֆիլմ)ից)
Սպանված աղավնի, 2009 թվականին լույս տեսած գեղարվեստական կինոնկար է, հիմնված Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի վրա։ Կինոռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը։
Ռուբեն Թուսյան
խմբագրել- Գիտե՞ս ինչու են տղամարդն ու կինը իրար խանդում։ Կինը կարծում է, թե տղամարդի համար միակը չէ, իսկ տղամարդը կարծում է կնոջ համար ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը։
- Գիշերներն էլ քնում ես, հա՞։ Հասկացա՛, դու ուզում ես առողջ մեռնել։
- Հա, շուն շան որդի եմ։ Բայց ավելի լավ է շուն շան որդի լինեմ, քան էշ ու ավանակ։
- Կանանց չես ճանաչում. մինչև անձնատուր լինելը խրտնում են այծի պես, անձնատուր լինելուց հետո կապվում են շան պես։
Գարեգին
խմբագրել- Այդ տեսակ աղջկա համար մեռնելը խաղ ու պար է, Միքայել։
Սառա
խմբագրել- Իսկ երբ ժամանակ է անցնում, սերն անցնում է... աննկատ։
- Սիբիր, Սիբիր... Սիբիր քո պաղ հոգին է, քո դավաճան սուտը...
- Սպանեցի, բայց ոնց որ ինձ եմ սպանում...
- Չեն ներում միայն նրանց, ում չեն սիրում։
- Իսկ քեզ համար ի՞նչն է կարևոր, որ ներեմ, թե՞ սիրեմ։
- Սիրել շանը ու պատժվել, որ դու էլ նրա նման շուն չես...