«Թոմաս Էդիսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
==Քաղվածքներ==
*Անհանգստությունը անբավարարվածություն է, իսկ անբավարարվածությունը առաջընթացի առաջնագույն պայմանն է<ref>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=62}}</ref>։ Ցույց տվեք ինձ միանգամայն բավարարված մարդու, և ես ձեզ համար նրա մեջ կբացահայտեմ անհաջողակին<ref name="citaty">[http://citaty-super.ru/citati/citatipoavtoram/citatipoavtoramuu2.html Цитаты Эдисона]</ref>։
* Ես պարտություններ չեմ կրել, ես պարզապես գտել եմ 5000 տարբերակ, որոնք չեն աշխատում: Ստացվում է՝ ես 5000 տարբերակով ավելի մոտ եմ կանգնած այն տարբերակին, որը կաշխատի (Շիկացման լամպի հայտնագործման համար Էդիսոնը կատարել է ավելի քան 11 000 փորձ)<ref name="internest">{{Cite web |url=http://internest.am/3274/%25d5%25a9%25d5%25b8%25d5%25b4%25d5%25a1%25d5%25bd-%25d5%25a7%25d5%25a4%25d5%25ab%25d5%25bd%25d5%25b8%25d5%25b6%25d5%25ab-%25d5%25ab%25d5%25b4%25d5%25a1%25d5%25bd%25d5%25bf%25d5%25b8%25d6%2582%25d5%25b6-%25d5%25b4%25d5%25bf%25d6%2584%25d5%25a5%25d6%2580%25d5%25a8/ |title=ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՇԽԱՏԱՍԵՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐԸ |date=2016-04-28 |language= |accessdate=2018-03-03}}</ref>:
* Դուք հարցնո՞ւմ եք իմ ձեռքբերումների մասին: Ես ունեմ հսկայական քանակությամբ ձեռքբերումներ: Հիմա ես գիտեմ մի քանի հազար բան, որոնք չի կարելի անել<ref name="internest"/>:
* Շատ հայտնի բիզնեսմեններ, իրենց հաջողության մասին պատմելով, ասում են միևնույն խոսքը. «Փողերն ընկած էին գետնին. դրանք հարկավոր էր միայն բարձրացնել»: Բայց ահա նրանցից ոչ ոք չի ասում, թե քանի անգամ է ստիպված եղել կռանալ դրանք բարձրացնելու համար<ref name="internest"/>:
* Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց արագ ենք թևաթափ լինում: Հաջողության տանող ամենավստահելի ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է<ref name="internest"/>:
* Ես չեմ ունեցել աշխատանքային և հանգստյան օրեր: Ես պարզապես արել եմ իմ գործը և դրանից հաճույք ստացել<ref name="internest"/>:
* Ցավոք շատ մարդիկ, ովքեր վերջնականապես հուսահատվել են ու թևաթափ եղել, երբեք չեն իմանա, թե որքան մոտ էին իրենք հաջողությանն այդ պահին<ref name="internest"/>:
* Եթե կան հավակնություններ, ինչպես նաև ցանկություն և ուժ գիշեր ու ցերեկ աշխատելու համար, ապա ամեն ինչ, անգամ ամենահավակնոտ ծրագրերը իրագործելի են մարդու համար<ref name="internest"/>:
* Հաջողությունն այն է, երբ քո պատրաստվածությունը համապատասխանում է քեզ բախտ վիճակված հնարավորությանը<ref name="internest"/>:
* Ամեն չստացված փորձ ևս մեկ քայլ է դեպի առաջ<ref name="internest"/>:
* Հանճարը իրենից ներկայացնում է 1% ոգեշնչում և 99% քրտնաջան աշխատանք<ref name="internest"/>:
* Հանճարի գաղտնիքը աշխատանքի, համառության և առողջ դատողության մեջ է<ref name="internest"/>:
* Եթե մենք անեինք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմանում է, մենք ինքներս կապշեինք դրա վրա<ref name="internest"/>:
* Մարդկանց մեծ մասը բաց է թողնում իրեն հանդիպած հնարավորությունը, որովհետև վերջինս կոմբինիզոն է կրում և աշխատանքի տեսքն ունի<ref name="internest"/>:
* Ամեն ինչ տրվում է նրան, ով հանգսիտ չի նստում տեղը ու սպասում<ref name="internest"/>:
* Մարդկանց մեծ մասը հավատում է, որ մի օր ինքը կարթնանա հարուստ: Կիսով չափ նրանք իրավացի են: Ինչ-որ մի օր նրանք իսկապես կարթնանան<ref name="internest"/>:
* Մարդկանց մեծամասնությունը պատրաստ է անդադար չարչարվել, միայն թե ազատվի մի փոքր մտածելու անհրաժեշտությունից<ref name="internest"/>:
* Այն ժամանակ ես առանց այդ էլ շերիֆին օրական 5$ էի վճարում, որպեսզի նա պարտքերի պատճառով չփակի իմ արհեստանոցը: Հիմա էլ գազն անջատեցին չվճարելու պատճառով: Ես այնպես բարկացա, որ սկսեցի կարդալ գազի մասին եղած ողջ գրականությունը և որոշեցի անել ամեն հնարավորը, որ այն փոխարինեմ էլեկտրականությամբ<ref name="internest"/>:
* Մենք կդարձնենք էլեկտրականությունն այնքան մատչելի, որ մոմեր կսկսեն վառել միայն հարուստները<ref name="internest"/>:
* Գաղափարի արժեքը որոշվում է նրա օգտակարությամբ<ref name="internest"/>:
* Երբեք մի հայտնագործեք մի բան, որը պահանջարկ չունի<ref name="internest"/>:
* Եթե ուզում եք լավ գաղափարներ հորինել, հիշեք, որ դրանցից լավագույնները կարող եք վերցնել ուրիշներից<ref name="internest"/>:
* Լավագույն գաղափարներն առաջացել են միայնության մեջ, վատագույնները՝ խառնաշփոթի<ref name="internest"/>:
* Եթե մահվանից հետո կա ինչ-որ բան, դա լավ է: Եթե չկա, էլի լավ է: Ես ապրել եմ իմ կյանքը և արել եմ առավելագույնը, որ կարող էի անել<ref name="internest"/>:
* Հավատը մխիթարող խաղալիք է նրանց համար, ովքեր չեն կարողանում մտածել<ref name="internest"/>:
* Ես երբեք չեմ կարողացել լավ սովորել դպրոցում: Ես միշտ դասարանի ամենաթույլերի մեջ էի: Ես զգում էի, որ ուսուցիչներն ինձ չեն հավանում, և որ հայրս մտածում է, որ ես հիմար եմ: Այդպես ես էլ եզրակացրի, որ ես, ամենայն հավանականությամբ, ապուշի մեկն եմ<ref name="internest"/>:
* Ես կարողացել եմ դառնալ գյուտարար, որովհետև մանկության տարիներին դպրոց չեմ գնացել<ref name="internest"/>:
* Ինչ պետք չեն ոչ ձիեր, ոչ շքեղ նավեր: Այդ ամենի համար ես ժամանակ չունեմ: Ինձ պետք է արհեստանոց<ref name="internest"/>:
* Ես դեռ այնքան շատ բան պետք է հասցնեմ անել, իսկ կյանքը շատ կարճ է: Ես պարտավոր եմ շտապել<ref name="internest"/>:
* Եթե կա տարբերակ ինչ-որ բան ավելի լավ անելու, ապա գտեք այդ տարբերակը<ref name="internest"/>:
* Քաղաքակրթության մեծագույն առաջադրանքը մարդուն մտածել սովորեցնելն է<ref name="internest"/>:
* Ես հասկացել եմ, թե ինչ է պետք աշխարհին: Ես դա կհայտնագործեմ<ref name="internest"/>:
 
== Քաղվածքներ Էդիսոնի մասին==