«Ռոբերտ Կիյոսակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռոբերտ Կիյոսակի''' ({{lang-en|''Robert Toru Kiyosaki''}}, {{lang-ja|ロバート・トール・キヨサキ}}, ապրիլի 8, 1947, Հիլո, Հավայի շր...»:
(Տարբերություն չկա)

21:11, 3 Մարտի 2018-ի տարբերակ

Ռոբերտ Կիյոսակի (անգլ.՝ Robert Toru Kiyosaki, ճապ.՝ ロバート・トール・キヨサキ, ապրիլի 8, 1947, Հիլո, Հավայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ։

Քաղվածքներ

  • Աղքատ, անհաջողակ, անառողջ ու դժբախտ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը[1]:
  • Երբ դուք ֆինանսական դժվարությունների մեջ եք, տեղի մի տվեք ճնշմանը, մի օգտագործեք ձեր խնայողությունները կամ պարտք մի վերցրեք: Օգտագործեք այդ ճնշումը ձեր ներքին ֆինանսական հանճարին մոտիվացնելու համար, որպեսզի նա գտնի ավելի շատ գումար աշխատելու ճանապարհներ[1]:
  • Մի ծանրաբեռնեք ձեզ մեծ պարտքերով: Մի մտեք առնետավազքի մեջ: Ծախսերը պահեք հնարավորինս ցածր մակարդակի վրա: Եվ առաջին հերթին ձևավորեք ձեր ակտիվներն ու եկամտի աղբյուրները: Իսկ հետո արդեն դուք կկարողանաք գնել թե՛ լավ մեքենա, թե՛ մեծ տուն[1]:
  • Հաճախ, երբ մարդը պաշտոնի բարձրացում է ստանում, անմիջապես սկսում է ավելի շատ գումար ծախսել, գնել թանկարժեք իրեր, միայն թե ուրիշներից ավելի վատ տեսք չունենա: Եվ սովորաբար նա անում է դա ապառիկի կամ պարտքերի միջոցով: Իսկ մարդը, ով պարտքերի մեջ է խրվել, արդեն կապված է ոտքերով ու ձեռքերով: Նա չի կարող դուրս գալ աշխատանքից, իսկ ճգնաժամի դեպքում առհասարակ ամեն ինչ կարող է կորցնել: Ծախսեք և ձեզ շռայլություններ թույլ տվեք միայն այն դեպքում, երբ ունեք եկամտի անդադար ու կայուն հոսք[1]:
  • Առաջին հերթին ներդրում արեք ձեր ինքնակրթության և զարգացման մեջ: Օգտագործեք դրա համար բոլոր հնարավոր տարբերակները, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի թվան: Անգամ եթե ինչ-որ պահի դուք ամեն ինչ կորցնեք, ձեզ կմնա ձեր խելքը, որի օգնությամբ դուք կկարողանաք շատ արագ ամեն ինչ վերականգնել: Այնպես որ, երբեք մի ծուլացեք սովորել և բարձրացնել ձեր ֆինանսական գրագիտությունը[1]:
  • Ժամանակը, ըստ էության, մեր միակ ունեցած կապիտալն է: Սակայն այն հնարավոր չէ կուտակել, փոխանակել կամ գնել: Այն հնարավոր է միայն ծախսել: Եվ միակ տարբերությունը հարուստների և աղքատների միջև այն է, թե ինչպես են նրանք ծախսում իրենց ժամանակը[1]:
  • Ինքնակառավարման ու վերահսկման համակարգի բացակայությունը ամենամեծ տարբերակիչ գծերից է հարուստ մարդկանց և միջին ու աղքատ խավերի միջև[1]:
  • Եթե դուք գտել եք այն գործը, որը ձեզ առավելագույն հաճույք է պատճառում, ապա դա ամենայն հավանականությամբ ձեր կոչումն է, հետևաբար դա ամենակարևոր բանն է, որով կարող եք զբաղվել ձեր կյանքի ընթացքում[1]:
  • Մի վատնեք ժամանակ անիմաստ հարաբերությունների վրա: Միլիոնատերերի մեծ մասը իրենց ողջ կյանքի համար մեկ ուղեկից են ընտրում: Իսկ եթե դուք կին եք և ուզում եք հաջողակ լինել, դարձրեք հաջողակ ձեր ամուսնուն, միասին շատ ավելի հեշտ է իրականացնել ընդհանուր նպատակները[1]:
  • Ժամանակակից աշխարհում շատ կարևոր են վաճառել կարողանալն ու մարքեթինգի հնարքներին տիրապետելը: Մարդիկ, ովքեր սովորում են վաճառել, ինքնաբերաբար սովորում են նաև շփվել մարդկանց հետ: Այդպես նրանք արդյունավետ հարաբերություններ են կառուցում ոչ միայն իրենց հաճախորդների, ղեկավարի կամ ենթակաների, այլև ընտանիքի անդամների հետ: Շփման կարողությունները հասարակության մեջ հաջողության հասնելու գլխավոր պայմանն են: Սովորեք գեղեցիկ խոսել, գրագետ գրել և վարել բանակցություններ[1]:
  • Հիշեք, որ ամեն մարդ, ով հասել է մեծ բարձունքների, սկսել է փոքրից: Սկսեք քիչ-քիչ փոխել ձեր մտածելակերպը և կկարողանաք փոխել նաև ձեր իրականությունը[1]:

Ծանոթագրություններ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոբերտ Կիյոսակի հոդվածը նաև Վիքիպեդիայում: