«Քըրք Քըրքորյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

21:43, 3 Մարտի 2018-ի տարբերակ

Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 15, 2015, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար։

Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Քաղվածքներ

  • Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու[1]:
  • Մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ: Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ: Բայց թե ինչպես նա կապրի իր կյանքը` դա արդեն իր ընտրությունն է: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում: Չկա միակ ճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է` եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ: Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու[1]:

Ծանոթագրություններ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Քըրք Քըրքորյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: