«Էռնեստ Հեմինգուեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
* Մարդկանց [[ծաղր]]ել, թեկուզ կատակով, նշանակում է թշնամիներ շահել։
* Կանանց հետ [[ընկերություն]] անելն այնքա՜ն լավ է։ Չափազանց [[լավ]] է։ Նախ և առաջ պետք սիրահարված լինես կնոջը, որպեսզի ընկերության համար հուսալի հիմք լինի։
* Աշխարհի բոլոր մարդիկ բաժանվում են 2 խմբի: Առաջին խմբի մարդկանց հետ թեթև է, ինչպես և թեթև է առանց նրանց: Երկրորդ խմբի մարդկանց հետ շատ բարդ է, բայց ապրել առանց նրանց բացարձակապես անհնար է<ref name="հարյուր">{{cite web | url=https://168.am/2018/02/24/912395.html | title=«Աշխարհում ամենազզվելի բառը «թոշակն» է» | publisher=168.am | date=24.02.2018 | accessdate=4 Մարտ 2018 | author=Մարի Ղուկասյան}}</ref>:
* Գրելն իրականում շատ հասարակ բան է: Դու պարզապես նստում ես գրամեքենայի առաջ ու սկսում արնահոսել<ref name="հարյուր"/>:
* Կյանքում ամենից հազվադեպ ես հանդիպել եմ խելացի մարդկանց, որոնք նաև երջանիկ են եղել<ref name="հարյուր"/>:
* Պատերազմը, որքան էլ որ այն անհրաժեշտ ու արդարացի լինի, միշտ էլ հանցագործություն է<ref name="հարյուր"/>:
* Երբեք մի ճանապարհորդեք նրանց հետ, ում չեք սիրում<ref name="հարյուր"/>:
* Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում միմյանց<ref name="հարյուր"/>:
* Ես խմում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ հետաքրքիր դառնան<ref name="հարյուր"/>:
* Նախկինում հաճախ էին գրում այն մասին, թե որքան քաղցր ու հիանալի բան է հայրենիքի համար մեռնելը: Բայց ժամանակակից պատերազմների մեջ ոչ մի քաղցր ու հիասքանչ բան չկա: Դու շան նման կմեռնես՝ առանց որևէ պատճառի<ref name="հարյուր"/>:
* Աշխարհում ամենազզվելի բառը «թոշակն» է<ref name="հարյուր"/>:
* Տարիքի հետ մարդիկ խելացի չեն դառնում: Նրանք պարզապես ավելի զգույշ են դառնում<ref name="հարյուր"/>:
* Նա, ով պարծենում է իր գիտնական լինելով կամ զարգացածությամբ, ոչ գիտնական է, ոչ էլ զարգացած<ref name="հարյուր"/>:
* Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ միևնույն է, դուք չեք կարող ձեզնից ոչ մի տեղ փախչել<ref name="հարյուր"/>:
* Եթե դուք դադարել եք որոշ բաներ պարզապես հաճույքի համար անել, համարեք, որ այլևս չեք ապրում<ref name="հարյուր"/>:
* Եթե երկուսը սիրում են միմյանց, դա երջանիկ ավարտ չի ունենա<ref name="հարյուր"/>:
* Աշխարհում այնքան շատ կին կա, ում հետ կարող ես քնել, և այնքան քիչ կին կա, ում հետ կարող ես խոսել<ref name="հարյուր"/>:
* Եթե դուք ուզում եք ազատվել ինչ-որ մտքից, գրի առեք այն<ref name="հարյուր"/>:
* Ցանկացած վախկոտություն ծնվում է սիրո պակասից<ref name="հարյուր"/>:
* Դոստոևսկու մոտ կան բաներ, որոնց հավատում ես և չես հավատում, սակայն կան նաև այնպիսի ճշմարիտ բաներ, որոնք կարդալով՝ զգում ես, թե ինչպես ես փոխվում ինքդ<ref name="հարյուր"/>:
* Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են<ref name="հարյուր"/>:
* Իսկապես խիզախ մարդիկ կարիք չունեն միմյանց հետ կռվելու, սակայն դա շարունակ անում են շատ վախկոտները, որպեսզի իրենց համոզեն սեփական խիզախության մեջ<ref name="հարյուր"/>:
* Եթե ձեզ ինչ-որ բան խոցում է, նշանակում է՝ ձեզ համար միևնույն չէ<ref name="հարյուր"/>:
* Երկրագնդի լավագույն մարդիկ կարողանում են զգալ գեղեցկությունը, ունեն ռիսկի դիմելու խիզախություն և ուժ՝ ճշմարտությունն ասելու համար: Եվ հենց այդ դրական հատկություններն էլ նրանց խոցելի են դարձնում: Հենց այդ պատճառով լավագույն մարդիկ հաճախ ներսից քայքայված են<ref name="հարյուր"/>:
* Մենք բոլորս կոտրված ենք: Եվ հենց կոտրված տեղերում էլ հաճախ ամենաուժեղն ենք<ref name="հարյուր"/>:
* Հաջողության գաղտնիքը շատ պարզ է: Երբեք չկոտրվեք: Երբեք չկոտրվեք մարդկանց ներկայությամբ<ref name="հարյուր"/>:
 
==Ծանոթագրություններ==