«Բոդո Շեֆեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բոդո Շեֆեր''' ({{lang-de|Bodo Schäfer}}, սեպտեմբերի 10, 1960, Քյոլն, Գերմանիա), գերմանացի ֆինանսական խորհր...»:
(Տարբերություն չկա)

10:06, 4 Մարտի 2018-ի տարբերակ

Բոդո Շեֆեր (գերմ.՝ Bodo Schäfer, սեպտեմբերի 10, 1960, Քյոլն, Գերմանիա), գերմանացի ֆինանսական խորհրդատու, գործարար և գրող։

Քաղվածքներ

  • Խնայեք ձեր շահույթի 25%-ը և գերշահույթի 50%-ը առանձին հաշվի վրա: Հետագայում ներդրեք այդ գումարները: Բանկերը կոպեկներ են վճարում ձեզ և ձեր գումարը փրկում են միայն արժեզրկումից:
  • Խնայեք: Միայն եթե խնայում և ներդնում ես քո գումարը, կկարողանաս միլիոնատեր դառնալ մի քանի տարուց: Սպառողական ապրելակերպը չի հանգեցնում բարօրության աճի:
  • Սիրեք փողը: Մեր խնդիրն այն է, որ մենք վատ ենք վերաբերվում փողին: Հոգ տարեք նրա մասին: Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել հաճույքներից, բայց ամեն ինչ պետք է խելամիտ սահմաններում լինի:
  • Ձեր ֆինանսական պլանը կազմեք 7-10 տարվա համար: Որոշեք, թե ինչի եք ձգտում և որքան գումար եք ցանկանում աշխատել մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո և այդպես շարունակ: Որոշեք, թե ինչ պետք է անեք այդ ամենի համար:
  • Երազանքները չպետք է մանր լինեն: Մտածեք գլոբալ: Երազեք միլիարդների մասին, մեծ հաջողության մասին: Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ նպատակների: Հետևողականորեն հասեք այդ ոչ մեծ նպատակներին, որոնք կտանեն ձեզ դեպի ձեր մեծ երազանքը:
  • Ձեր մտածողության սկզբունքները պետք է միլիոնատերի կամ միլիարդատերի սկզբունքներ լինեն: Փորձեք առաջնորդվել այնպիսի արժեքներով, ինչպիսիք նրանք ունեն:
  • Ինքնավստահ եղեք: Փողերը ձգտում են դեպի ինքնավստահ մարդիկ: Վստահ եղեք ձեր հաջողության մեջ, անգամ եթե գործերն այնքան էլ լավ չեն գնում: Ես սնանկ էի 26 տարեկանում ու կորցրել էի ամեն ինչ, բայց գտա իմ մեջ ուժ ոտքի կանգնելու և միլիոնատեր դառնալու համար:
  • Մի վախեցեք խնդիրներից: Սովորեք ուրախանալ խնդիրների ու անհաջողությունների համար: Մեծ նպատակները մեծ դժվարություններ ու մեծ խնդիրներ են ծնում, բայց այդ խնդիրները հաղթահարելով՝ մենք ուժեղ ենք դառնում:
  • Ընկածը, վեր կենալով, դառնում է ավելի ուժեղ: Հիշեք այս մասին ամենադժվար իրավիճակներում:
  • Ֆինանսական ազատության կարելի է հասնել՝ միայն ֆինանսական սահմանափակումների միջով անցնելով: Ֆինանսական բարօրություն անհնար է ունենալ առանց սեփական ծախսերը որոշելու ու պլանավորելու:
  • Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք սկսել դա անել մոտակա 72 ժամվա ընթացքում, ապա 85% դեպքերում դուք դա այդպես էլ չեք անի:
  • Հավատո՞ւմ եք դուք, որ կհարստանաք: Կարևոր չէ՝ հավատում եք դուք, թե ոչ, բայց եթե դուք հետևեք ֆինանսների կառավարման պարզ սկզբունքների, դուք անպայման կհարստանաք: Ոչ ավելի ուշ, քան 7-10 տարվա ընթացքում: Սովորեք ճիշտ վերաբերվել ձեր գումարին հենց հիմա:
  • Մեր ջանքերի միայն 20%-ն է հանգեցնում 80% արդյունքների: Հետևաբար մյուս 80%-ը ընդամենը բերում է մեզ 20% արդյունք:
  • Հարստությունը մեր իրավունքն է, որ տրված է մեզ ի ծնե: Հարուստ լինելու համար պարտադիր չէ հարուստ ընտանիքում ծնված լինել, ստանալ լավ կրթություն և այլն և այլն: Բավական է միայն փողին ճիշտ վերաբերվել և ձգտել կատարելության:
  • Ինքնավստահությունն ու դրական մտածողությունը ֆինանսական հաջողության կարևոր բաղկացուցիչներն են: Հաջողության նոթատետր ունեցեք: Գրի առեք այնտեղ 5 բան, որը դուք այդ օրը լավ եք արել: Եթե այդքան բան չկա մեկ օրվա ընթացքում, պարզապես գրեք, թե ինչով է ձեզ դուր եկել այդ օրը:
  • Մտածեք ձեր առողջության մասին: Հաջողությունն անհնար է առանց լավ առողջության: Հարստությունը առանց առողջության ձեզ երջանկություն չի բերի:
  • Դուք միշտ պետք է ունենաք ֆինանսական պահուստային ֆոնդ առնվազն 6 ամսվա կյանքի համար: Դուք կարող եք կորցնել աշխատանքը, եկամուտները, աշխատունակությունը, ինչ-որ տեղից գումար վերցնելու հանարավորությունը: Ցավոք շատ հաջողակ բիզնեսմեններ մոռանում են այս շատ կարևոր կանոնի մասին:
  • Լավ եկամուտների համար պետք են լավ գիտելիքներ: Փորձեք անդադար սովորել, կարդալ, ընդլայնել աշխարհայացքը: Հիմարների բախտը միայն խաղատանն է բերում, այն էլ՝ ոչ միշտ:
  • Կապիտալիզմը մի մեծ ջրավազան է, որը լի է կոկորդիլոսներով: Չի կարելի մոռանալ, թե ինչ ժամանակներում եք դուք ապրում: Կենդանի կմնա միայն ուժեղագույնը, հարուստ կլինի և իր հարստությունը կպահպանի միայն ուժեղագույնը:
  • Հարստությունն այն է, ինչը դուք խնայել եք կամ մի կողմ եք դրել, այլ ոչ թե այն, ինչը դուք ծախսել եք խաղատանը, ռեստորանում կամ խանութում:
  • Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժանի եք: Ոչ, եթե դուք աշխատում եք այդ գումարի դիմաց, նշանակում է՝ դուք հենց այդքանի էլ արժանի եք: Եթե ինչ-որ բան ձեզ չի բավարարում, փոխեք աշխատանքը, կենսակերպը, ինքներդ ձեզ:

Ծանոթագրություններ