«Բոդո Շեֆեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Քաղվածքներ ==
* Խնայեք ձեր շահույթի 25%-ը և գերշահույթի 50%-ը առանձին հաշվի վրա: Հետագայում ներդրեք այդ գումարները: [[Բանկ]]երը կոպեկներ են վճարում ձեզ և ձեր գումարը փրկում են միայն արժեզրկումից<ref name="internest">{{Cite web |url=http://internest.am/3877/ |title=21 ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈԴՈ ՇԵՖԵՐԻՑ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ |date=2016-06-20 |language= |accessdate=2018-03-04}}</ref>:
* Խնայեք: Միայն եթե խնայում և ներդնում ես քո գումարը, կկարողանաս միլիոնատեր դառնալ մի քանի տարուց: Սպառողական ապրելակերպը չի հանգեցնում բարօրության աճի<ref name="internest"/>:
* Սիրեք [[փող]]ը: Մեր խնդիրն այն է, որ մենք վատ ենք վերաբերվում փողին: Հոգ տարեք նրա մասին: Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել հաճույքներից, բայց ամեն ինչ պետք է խելամիտ սահմաններում լինի<ref name="internest"/>:
* Ձեր ֆինանսական պլանը կազմեք 7-10 տարվա համար: Որոշեք, թե ինչի եք ձգտում և որքան գումար եք ցանկանում աշխատել մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո և այդպես շարունակ: Որոշեք, թե ինչ պետք է անեք այդ ամենի համար<ref name="internest"/>:
* [[Երազանք]]ները չպետք է մանր լինեն: Մտածեք գլոբալ: Երազեք միլիարդների մասին, մեծ [[հաջողություն|հաջողության]] մասին: Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ [[նպատակ]]ների: Հետևողականորեն հասեք այդ ոչ մեծ նպատակներին, որոնք կտանեն ձեզ դեպի ձեր մեծ երազանքը<ref name="internest"/>:
* Ձեր մտածողության սկզբունքները պետք է միլիոնատերի կամ միլիարդատերի սկզբունքներ լինեն: Փորձեք առաջնորդվել այնպիսի արժեքներով, ինչպիսիք նրանք ունեն<ref name="internest"/>:
* [[Ինքնավստահություն|Ինքնավստահ]] եղեք: Փողերը ձգտում են դեպի ինքնավստահ մարդիկ: Վստահ եղեք ձեր հաջողության մեջ, անգամ եթե գործերն այնքան էլ լավ չեն գնում: Ես սնանկ էի 26 տարեկանում ու կորցրել էի ամեն ինչ, բայց գտա իմ մեջ ուժ ոտքի կանգնելու և միլիոնատեր դառնալու համար<ref name="internest"/>:
* Մի վախեցեք խնդիրներից: Սովորեք ուրախանալ խնդիրների ու [[անհաջողություն]]ների համար: Մեծ նպատակները մեծ դժվարություններ ու մեծ խնդիրներ են ծնում, բայց այդ խնդիրները հաղթահարելով՝ մենք ուժեղ ենք դառնում<ref name="internest"/>:
* Ընկածը, վեր կենալով, դառնում է ավելի ուժեղ: Հիշեք այս մասին ամենադժվար իրավիճակներում:
* Ֆինանսական ազատության կարելի է հասնել՝ միայն ֆինանսական սահմանափակումների միջով անցնելով: Ֆինանսական բարօրություն անհնար է ունենալ առանց սեփական ծախսերը որոշելու ու պլանավորելու<ref name="internest"/>:
* Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք սկսել դա անել մոտակա 72 ժամվա ընթացքում, ապա 85% դեպքերում դուք դա այդպես էլ չեք անի<ref name="internest"/>:
* Հավատո՞ւմ եք դուք, որ կհարստանաք: Կարևոր չէ՝ հավատում եք դուք, թե ոչ, բայց եթե դուք հետևեք ֆինանսների կառավարման պարզ սկզբունքների, դուք անպայման կհարստանաք: Ոչ ավելի ուշ, քան 7-10 տարվա ընթացքում: Սովորեք ճիշտ վերաբերվել ձեր գումարին հենց հիմա<ref name="internest"/>:
* Մեր ջանքերի միայն 20%-ն է հանգեցնում 80% արդյունքների: Հետևաբար մյուս 80%-ը ընդամենը բերում է մեզ 20% արդյունք<ref name="internest"/>:
* [[Հարստություն]]ը մեր իրավունքն է, որ տրված է մեզ ի ծնե: Հարուստ լինելու համար պարտադիր չէ հարուստ ընտանիքում ծնված լինել, ստանալ լավ կրթություն և այլն և այլն: Բավական է միայն փողին ճիշտ վերաբերվել և ձգտել կատարելության<ref name="internest"/>:
* Ինքնավստահությունն ու դրական մտածողությունը ֆինանսական հաջողության կարևոր բաղկացուցիչներն են: Հաջողության նոթատետր ունեցեք: Գրի առեք այնտեղ 5 բան, որը դուք այդ օրը լավ եք արել: Եթե այդքան բան չկա մեկ օրվա ընթացքում, պարզապես գրեք, թե ինչով է ձեզ դուր եկել այդ օրը<ref name="internest"/>:
* Մտածեք ձեր [[Առողջություն|առողջության]] մասին: Հաջողությունն անհնար է առանց լավ առողջության: Հարստությունը առանց առողջության ձեզ [[երջանկություն]] չի բերի<ref name="internest"/>:
* Դուք միշտ պետք է ունենաք ֆինանսական պահուստային ֆոնդ առնվազն 6 ամսվա կյանքի համար: Դուք կարող եք կորցնել աշխատանքը, եկամուտները, աշխատունակությունը, ինչ-որ տեղից գումար վերցնելու հանարավորությունը: Ցավոք շատ հաջողակ բիզնեսմեններ մոռանում են այս շատ կարևոր կանոնի մասին<ref name="internest"/>:
* Լավ [[եկամուտ]]ների համար պետք են լավ [[գիտելիք]]ներ: Փորձեք անդադար սովորել, կարդալ, ընդլայնել [[աշխարհայացք]]ը: Հիմարների բախտը միայն խաղատանն է բերում, այն էլ՝ ոչ միշտ<ref name="internest"/>:
* [[Կապիտալիզմ]]ը մի մեծ ջրավազան է, որը լի է կոկորդիլոսներով: Չի կարելի մոռանալ, թե ինչ ժամանակներում եք դուք ապրում: Կենդանի կմնա միայն ուժեղագույնը, հարուստ կլինի և իր հարստությունը կպահպանի միայն ուժեղագույնը<ref name="internest"/>:
* Հարստությունն այն է, ինչը դուք խնայել եք կամ մի կողմ եք դրել, այլ ոչ թե այն, ինչը դուք ծախսել եք խաղատանը, ռեստորանում կամ խանութում<ref name="internest"/>:
* Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժանի եք: Ոչ, եթե դուք աշխատում եք այդ գումարի դիմաց, նշանակում է՝ դուք հենց այդքանի էլ արժանի եք: Եթե ինչ-որ բան ձեզ չի բավարարում, փոխեք աշխատանքը, կենսակերպը, ինքներդ ձեզ<ref name="internest"/>:
 
== Ծանոթագրություններ ==