«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
* Մարդուն բնորոշ է՝ գնահատել և ցանկանալ այն, ինչին հասնել նա չի կարող։
* Միակ մարդը, որի հետ պետք է համեմատվել, դուք եք՝ անցյալում։ Եվ միակ մարդն, ումից լավը պետք է դառնաք, դուք եք՝ ներկայում։
* Ճնշված էմոցիաները չեն մեռնում: Նրանց ստիպել են լռել: Եվ նրանք ներսից են շարունակում ազդել մարդու վրա<ref name="հարյուր">{{cite web | url=https://168.am/2017/12/14/881555.html | title=«Մեր աշխատանքը կարող է կառուցել կամ քանդել ձեր կյանքը». կյանքի 10 դաժան ճշմարտությունները | publisher=168.am | date=14.12.2017 | accessdate=6 Մարտ 2018 | author=Սոֆա Պետրոսյան}}</ref>:
* Քարի փոխարեն հայհոյանքով պատասխանող առաջին մարդը քաղաքակրթության արարիչն էր<ref name="հարյուր"/>:
* Երբեք [[տառապանք]]ի առաջ մենք այնպես անպաշտպան չենք լինում, որքան, երբ սիրում ենք<ref name="հարյուր"/>:
* Եթե դու մարդուն ամեն ինչ ներել ես, նշանակում է՝ նրա հետ ամեն բան վերջացած է<ref name="հարյուր"/>:
* Աշխարհաստեղծման պլանների մեջ մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում<ref name="հարյուր"/>:
* Մարդկանց մեծ մասն իրականում [[ազատություն]] չի ուզում, քանի որ այն ենթադրում է [[պատասխանատվություն]], իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է<ref name="հարյուր"/>:
* Այն պահից, երբ մարդը սկսում է մտածել [[կյանք]]ի իմաստի ու արժեքի մասին, կարելի է նրան հիվանդ համարել: Նախքան ինքդ քեզ մոտ [[ընկճախտ]] և ցածր ինքնագնահատական ախտորոշելը՝ համոզվիր, որ դու հիմարներով չես շրջապատված<ref name="հարյուր"/>:
* Այս աշխարհը գիտակցող մարդը [[խիզախություն]] կցուցաբերի: Այդ պատճառով ամենագլխավոր ճշմարտությունը, որը պետք է գիտակցել, [[մահ]]ն է<ref name="հարյուր"/>:
* Երկու բան օգնում են պահպանել [[առողջություն]]ը՝ [[սեր]]ը [[կյանք]]ի նկատմամբ և սիրելի աշխատանքը: Այն, որ մենք բոլորս էլ մեռնելու ենք, չի նշանակում, որ ընդհանրապես ապրել չարժե: Մենք կարող ենք սիրել ծաղիկներ, ծառեր, անձրև, անձրևից հետո հողի բույրը: Անկասկած, կյանքում գոյություն ունի այն, ինչ կարելի է սիրել: Պետք չէ մտածել, որ բաժակը կիսով չափ դատարկ է: Բայց պետք չէ մոլորության մեջ ընկնել ու մտածել, որ այն կիսով չափ լիքն է: Մենք պետք է բաժակը տեսնենք այնպիսին, ինչպիսին որ այն կա: Ձեր աշխատանքը կարող է կառուցել կամ քանդել ձեր կյանքը: Սեփական աշխատանքի նկատմամբ ունեցած ատելության ցավը կարող է ավելի ուժեղ լինել, քան ճկույթին հասցված հարվածի ցավը, քանի որ վերջինս մի քանի րոպե է տևում, իսկ առաջինը կարող է ձգվել ողջ կյանքի ընթացքում<ref name="հարյուր"/>:
* Մեր [[ուժ]]ը մեր [[Թուլություն|թուլության]] մեջ է: [[Թշնամի]]ները կարող են մեզ ոչնչացնել մեն-միակ եղանակով՝ կպչելով մեր թուլություններին: Եթե մարդն ընդունում է իր [[թերություն]]ները, ուրիշները չեն ունենա այն զենքը, որը հնարավոր կլիներ օգտագործել մեր դեմ: Մենք կարող ենք ուժեղ լինել՝ ընդունելով այն փաստը, որ մենք էլ ունենք թերություններ<ref name="հարյուր"/>:
* Այն, ինչը մենք սովոր ենք սեր անվանել, ոչ թե սերն է, այլ լիբիդոն: Իրական սիրո հետ այն շատ քիչ կապ ունի: Չնայած սա շատ վիճելի պնդում է, այն շատ ավելի մոտ է ճշմարտությանը, քան կարող է թվալ առաջին հայացքից: Փորձեք մտածել, թե ինչպես կարող է սերը տառապանք պատճառել, և շատ բան իր տեղը կընկնի<ref name="հարյուր"/>:
* Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք մտածում են, և շատ ավելի անբարոյական են, քան կարող են երևակայել: Կյանքում դուք միշտ ընտրում եք սեփական ուղին: Ինչ ճանապարհ էլ որ դուք ընտրեք, չարժե քննադատել նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում: Միայն անբարոյական մարդը կարող է այդպես անել<ref name="հարյուր"/>:
* Նևրոզն անորոշությունը հաղթահարելու ունակության բացակայությունն է: Անորոշության նկատմամբ մեր տագնապալի զգացողությունն ամենացավալի էմոցիաներից է, սակայն յուրաքանչյուր իրողության ինքնատիպ կերպով է արձագանքում<ref name="հարյուր"/>:
* Մարդիկ կարող են իրենք իրենց պաշտպանել հարձակումներից, սակայն նրանք անզոր են հաճոյախոսությունների առաջ: Մեզնից շատերը չեն կարողանում տանել մեր անձի վերաբերյալ հնչող քննադատությունները: Այդ պատճառով էլ մենք փորձում ենք գտնել մեզ քննադատողների թույլ տեղերը, որպեսզի նրանց ցավ պատճառենք<ref name="հարյուր"/>:
* Կնոջը հասկանալու համար մենք լաբիրինթոսը պետք է կարողանանք ուղիղ գծի վերածել: Հնարավոր է, պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի կանխատեսելի են<ref name="հարյուր"/>:
* Ես միշտ ուժ ու [[վստահություն]] դրսում եմ փնտրել, այնինչ նրանք միշտ ներսում են, և դուք միշտ կարող եք դրանք այնտեղ գտնել: Որքան քիչ է ձեր ինքնագնահատականը կախված ուրիշների կարծիքից, այնքան երջանիկ ու արդյունավետ եք դուք<ref name="հարյուր"/>:
 
==Ծանոթագրություններ==