«Արցախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
 
==Արցախի վերաբերյալ==
*Նոյեմբերի 30-ին Հայաստանի հեղկոմի նախագահի անունից Լենինը ստանում է ողջույնի հեռագիր, որտեղ ասվում է Սովետական Հայաստանի ծննդյան մասին և Դիլիջանի հեղկոմի աշխատանքի մասին: Դեկտեմբերի 1-ին Սովետական [[w:Ադրբեջան|Ադրբեջանը]] ինքնակամ հրաժարվում է վիճակելի շրջաններից և պաշտոնապես հայտարարում է Զանգեզորի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Սովետական Հայաստանին:<br>--
**[[Իոզիֆ Ստալին]], 1920թ. դեկտեմբերի 4, «Պռավդա» թ. 273, Կեցցե Սովետական Հայաստանը (ռուսերեն՝ Да Здравствует Советская Армения! И. В. Сталин Сочинения, Том 4, Ноябрь 1917 - 1920)
 
*Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով: Շատ սիրողական բան եմ ասելու: Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին: Մեզ հրաշալի շանս է տված: Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների: Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ:<br>Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին: Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում: Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ:
**[[Վազգեն Սարգսյան]], Երկրապահ, 3/21, 8 մայիսի 2008, էջ 4
 
==Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ==
*1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով [[Զորի Բալայան]]ին [[Վիկտոր Համբարձումյան]]ը հացադուլ հայտարարեց՝ բողոքելով [[Միքայել Գորբաչով|Գորբաչովի]] կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Երկու օր անց [[w:ԽՍՀՄ|ԽՍՀՄ]] նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւև խնդրեց դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.<br>'''«Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:'''<ref>{{cite web|url=http://culture.azg.am/print.php?lang=AR&num=2008052407|title=Մեծ Երրորդություն|accessdate=2009-02-28}}</ref>
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Արցախ» էջից