«ՍԵՎԱԿ ՊԱՐՈՒՅՐ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ---- ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը ծնվել է 1924թ հունվարի 26-ին, Արա...
(Տարբերություն չկա)

08:54, 29 Ապրիլի 2010-ի տարբերակ



                                             ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Պարույր Ռաֆայելի Ղազարյանը ծնվել է 1924թ հունվարի 26-ին, Արարատի շրջանի Չանախչի գյուղում: 1940-ին ավարտել է ծնդավայրի միջնակարգ դպրոցը,1945-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ապա ընդունվել է Հայաստանի ԱԳ ասպիրանտուրա: 1951-1955թթ սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1960թվականին Մոսկվայից վերադարձել է Երևան: 1963-1971 թվականներին աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1967 -ին <<Սայաթ- Նովա>> թեմայով դիսերտացիա է պաշտպանել ու ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար:

  Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականին:1948 թվականին լույս տեսավ << Անմահները հրամայում են>> ժողովածուն: