«Օրհան Փամուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ոճական քերական բազմաթիվ սխալների ուղղում, բայց դեռ լիքը սխալներ կան
Տող 4.
 
==Քաղվածքներ==
*Այն հարցը, որ մեզ՝ գրողներիս ամենաշատն է տրվում, սիրելի հարցն այս է՝ ինչո՞ւ եք գրում։ Ես գրում եմ որովհետև բնածին կարիք ունեմ գրելու։ Ես գրում եմ, որովհետև չեմ կարող նորմալ գործ անել այնպես, ինպես որ ուրիշներն են անում։ Ես գրում եմ, որովհետև ուզում եմ այնպիսի գրքեր կարդալ, որպիսին որ ես եմ գրում։ Ես գրում եմ, որովհետև ես բարկացած եմ բոլորի վրա։ Ես գրում եմ, որովհետև սիրում եմ նստել սենյակում ողջ օրը և գրել։ Ես գրում եմ, որովհետև կարող եմ իրական կյանքին մասնակցել միայն նրան փոխելով։ Ես գրում եմ, որովհետև ուզում եմ, որ ուրիշները, ողջ աշխարհն իմանա, թե մենք ինչ տեսակ կյանք ենք ապրել և շարունակում ենք ապրել Ստամբուլում, Թուրքիայում։ Ես գրում եմ, որովհետև ես սիրում եմ թուղթի, գրչի և թանաքի հոտը։ Ես գրում եմ, որովհետև ես հավատում եմ գրականությանը, վեպի արվեստին, ավելի քան հավատում եմ ուրիշ որևէ բանի։ Ես գրում եմ, որովհետև դա մի սովորույթ է, մի կիրք է։ Ես գրում եմ, որովհետև ես վախենում եմ մոռացվեմ։ Ես գրում եմ, որովհետև սիրում եմ այն փառքը և հետաքրքրությունը, որ գրելը բերում է։ Գրում եմ, որ մենակ լինեմ։ Հնարավոր է, որ գրում եմ, որովհետև հույս ունեմ, որ կհասկանամ, թե ինչու ես այսքան շատ, շատ բարկացած եմ բոլորի վրա։ Գրում եմ, որովհետև սիրում եմ, երբ գրածներս կարդում են։ Ես գրում եմ, որովհետև երբ մի վեպ, մի ակնարկ կամ մի էջ եմ սկսել, ուզում եմ այն վերջացնել։ Ես գրում եմ, որովհետև բոլորն սպասում են ինձնից, որ ես գրեմ։ Ես գրում եմ, որովհետև ես մի մանկական հավատք ունեմ գրադարանների անմահության մեջ, և այն ձևում որ գրքերս նստում են դարակի վրա։ Ես գրում եմ, որովհետև գրգռիչ է կյանքի բոլոր գեղեցկությունները և հարստությունները բառերի վերածելը։ Ես գրում եմ ոչ թե մի պատմվածք պատմելու, այլ ստեղծելու համար։ Ես գրում եմ, որովհետև հուսում եմ փախչել այն կանխազգացումից որ մի տեղ կա ուր պիտի գնամ բայց ոնց որ երազում, այդպես էլ չեմ կարողանում։ Ես գրում եմ որովհետև երբեք չեմ կարողացել ուրախերջանիկ լինել։ Գրում եմ, որ ուրախերջանիկ լինեմ։
::*«Հորս Ճամպրուկը», Գրականական Նոբելյան մրցանակի դասախոսություն, դեկտեմբեր 7, 2006<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2006/pamuk-lecture_en.html|title=Նոբելյան լեկցիա(անգլերեն)|accessdate=2009-1-1}}</ref>