«Արցախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացում
Տող 6.
*Նոյեմբերի 30-ին Հայաստանի հեղկոմի նախագահի անունից Լենինը ստանում է ողջույնի հեռագիր, որտեղ ասվում է Սովետական Հայաստանի ծննդյան մասին և Դիլիջանի հեղկոմի աշխատանքի մասին: Դեկտեմբերի 1-ին Սովետական [[w:Ադրբեջան|Ադրբեջանը]] ինքնակամ հրաժարվում է վիճակելի շրջաններից և պաշտոնապես հայտարարում է Զանգեզորի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Սովետական Հայաստանին:
**[[Իոզիֆ Ստալին]], 1920թ. դեկտեմբերի 4, «Պռավդա» թ. 273, Կեցցե Սովետական Հայաստանը (ռուսերեն՝ Да Здравствует Советская Армения! И. В. Сталин Сочинения, Том 4, Ноябрь 1917 - 1920)

*Ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ պատմականորեն և ոչ էլ աշխարհագրորեն Լեռնային Ղարաբաղը երբևիցե մաս չի կազմել «Ադրբեջան» կոչված պետության կամ տարածքի:
**Ալեքսանդր Մանասյան<ref>{{cite book|title=Ղարաբաղյան հիմնախնդիր. Փաստարկներ և փաստաթղթեր|editor=Ալեքսանդր Մանասյան|publisher=Գասպրինտ|ISBN=99941-42-35-6|year=2005|page=7}}</ref>

*1992 թվականին ՄԱԿ ընդունվելու ժամանակ Բաքուն մոլորության մեջ է գցել միջազգային հանրությանը, թաքցնելով այն փաստը, որ իր կողմից հավակնվող տարածքների վերաբերյալ կան գործող միջազգային պայմանագրեր և դրանց հավասարեցված որոշումներ, որոնց շրջանցումով ինքը չի կարող անկախություն ձեռք բերել նախկին ԱդրԽՍՀ սահմաններում:
Բաքուն թաքցրել է այն փաստը, որ 1991թ. օգոստոսի 30-ին ընդունած Պետական անկախության վերականգնման մասին հռչակագրով և 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած Պետական անկախության սահմանադրական ակտով, որոնց հիման վրա նա ընդունվել է ՄԱԿ, ինքը հրաժարվել է նախկին Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից: Փաստորեն միջազգային հանրությունից թաքցվել է այն, որ ինքը չունի ԱդրԽՍՀ սահմաններում ինքնիշխան պետություն ստեղծելու իրավունքը:
Վերականգնելով 1918-1920թթ. թուրքական ռազմական միջամտությամբ ստեղծված ԱԴՀ պետականությունը, Բաքուն պարտավոր էր ԱՀ-ի սահմաններ հռչակել ոչ միայն այն պատճառով, որ ԱԴՀ-ն լեգիտիմ սահմաններ չի ունեցել, այլ հատկապես այն պատճառով, որ 1921թ. նախկին ԱդրԽՍՀ սահմաններում հայտնված տարածքների /Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի/ միջազգային իրավական կարգավիճակը զրկում էր իրեն դրանց հավակնելու իրավունքից: Բաքուն դա չի արել և ՄԱԿ է ընդունվել առանց հռչակված սահմանների: ... ՄԱԿ ընդունվելու պահին հիմնախնդրի անմիջական իրավական հիմքերի փաթեթում չի եղել որևէ փաստաթուղթ, որը օրինական դարձներ ԼՂ նկատմամբ Բաքվի հավակնությունները:
ԱՀ-ն իր իրավական կապերը ողջ ԼՂի և Նախիջևանի հետ կորցրել է 1991-ի օգոստոս-հոկտեմբերին նախկին ԱդրԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու ակտով: ԼՂՀ-ն անջատողական ակտի արդյունքում չէ, որ կայացել է:
**(ԱԴՀ - Ադրբեջանի Դեմոկրատիկ Հանրապետություն (1918-1920)
ԱՀ - Ադրբեջանի Հանրապետություն (1991-այժմ))
**Ալեքսանդր Մանասյան<ref>{{cite book|title=Ղարաբաղյան հիմնախնդիր. Փաստարկներ և փաստաթղթեր|editor=Ալեքսանդր Մանասյան|publisher=Գասպրինտ|ISBN=99941-42-35-6|year=2005|page=8}}</ref>

*Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով: Շատ սիրողական բան եմ ասելու: Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին: Մեզ հրաշալի շանս է տված: Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների: Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ:
Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին: Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում: Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ:
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Արցախ» էջից