«Արցախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.

*1992 թվականին ՄԱԿ ընդունվելու ժամանակ Բաքուն մոլորության մեջ է գցել միջազգային հանրությանը, թաքցնելով այն փաստը, որ իր կողմից հավակնվող տարածքների վերաբերյալ կան գործող միջազգային պայմանագրեր և դրանց հավասարեցված որոշումներ, որոնց շրջանցումով ինքը չի կարող անկախություն ձեռք բերել նախկին ԱդրԽՍՀ սահմաններում:
Բաքուն թաքցրել է այն փաստը, որ 1991թ. օգոստոսի 30-ին ընդունած Պետական անկախության վերականգնման մասին հռչակագրով և 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած Պետական անկախության սահմանադրական ակտով, որոնց հիման վրա նա ընդունվել է ՄԱԿ, ինքը հրաժարվել է նախկին Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից: Փաստորեն միջազգային հանրությունից թաքցվել է այն, որ ինքը չունի ԱդրԽՍՀ սահմաններում ինքնիշխան պետություն ստեղծելու իրավունքը:
Վերականգնելով 1918-1920թթ. թուրքական ռազմական միջամտությամբ ստեղծված ԱԴՀ պետականությունը, Բաքուն պարտավոր էր ԱՀ-ի սահմաններ հռչակել ոչ միայն այն պատճառով, որ ԱԴՀ-ն լեգիտիմ սահմաններ չի ունեցել, այլ հատկապես այն պատճառով, որ 1921թ. նախկին ԱդրԽՍՀ սահմաններում հայտնված տարածքների /Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի/ միջազգային իրավական կարգավիճակը զրկում էր իրեն դրանց հավակնելու իրավունքից: Բաքուն դա չի արել և ՄԱԿ է ընդունվել առանց հռչակված սահմանների: ... ՄԱԿ ընդունվելու պահին հիմնախնդրի անմիջական իրավական հիմքերի փաթեթում չի եղել որևէ փաստաթուղթ, որը օրինական դարձներ ԼՂ նկատմամբ Բաքվի հավակնությունները:
ԱՀ-ն իր իրավական կապերը ողջ ԼՂի և Նախիջևանի հետ կորցրել է 1991-ի օգոստոս-հոկտեմբերին նախկին ԱդրԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու ակտով: ԼՂՀ-ն անջատողական ակտի արդյունքում չէ, որ կայացել է:
**(ԱԴՀ - Ադրբեջանի Դեմոկրատիկ Հանրապետություն (1918-1920)
ԱդրԽՍՀ - Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (1920 - 1991)
ԱՀ - Ադրբեջանի Հանրապետություն (1991-այժմ))
**Ալեքսանդր Մանասյան<ref>{{cite book|title=Ղարաբաղյան հիմնախնդիր. Փաստարկներ և փաստաթղթեր|editor=Ալեքսանդր Մանասյան|publisher=Գասպրինտ|ISBN=99941-42-35-6|year=2005|page=8}}</ref>

Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Արցախ» էջից