«Ռաֆայել Արամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռաֆայել Գևորգի Արամյան''' (1921, նոյեմբերի 29, Վաղարշապատ - 1978, օգոստոսի 7, Երևան), հայ արձակագ...»:
 
No edit summary
Տող 3.
== Քաղվածքներ ==
* [[Երեխա]]ները, որքան էլ երեխա են, ինչ-որ բանով նման են մեզ, նրանք էլ գիտեն իրենց սահմանը, գիտեն, թե որտեղից պետք է ետ վերադառնան, իսկ եթե անցնում են սահմանը, վերջում պատժվում են համարձակության համար՝ այնպես, ինչպես մենք<ref name="Ռաֆայել Արամյան">Ռաֆայել Արամյան, Մեռած քաղաքի պարիսպների տակ, Երևան, «Հայաստան», 1970, 272 էջ</ref>:
* Նա, ով լքում է իր [[հայրենիք]]ը, նա աղքատացնում է իրեն և հայրենիքը<ref name="Ռաֆայել Արամյան" />:
* Ծառ չկա, որի միջով քամի չանցնիչանցնից<ref name="Ռաֆայել Արամյան" />:
* Երբ մեջքդ էլ չի ուղղվում, և ծունկդ էլ չի ծալվում, գալիս է ժամը տխուր երգերի<ref name="Ռաֆայել Արամյան" />:
* Ասում են մի չար [[մարդ]] է եղել և որքան [[չարություն]]ներ, վատություններ է արել, այնքան մեխ է խփել իր տան առջև ծառի բնին: Մեկ օր էլ տեսել է, որ էլ տեղ չի մնացել ու մեխը մեխին անհնարին է խփել, գնացել է [[իմաստուն]]ի մոտ ու ասել.
Տող 16.
:-Իսկ ես հենց դրա համար էլ ուզում եմ նորից մեխեր խփել, որ հետքերը չմնան, - ասել է չար մարդը:
:Եվ իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, հանկարծ հասկացել է, որ ինքն այնքան էլ իմաստուն չէ ու լռել, ոչինչ չի պատասխանել<ref name="Ռաֆայել Արամյան" />:
*Ավելի լավ է [[առյուծ]]ի կեր լինեմ հայրենիքում, քան թե [[աղվես]]ի շուքի տակ ապրեմ<ref name="Ռաֆայել Արամյան" />:
 
*Շրջող աղվեսն ավելի շատ բան գիտի, քան քնած առյուծը<ref name="Ռաֆայել Արամյան" />:
*[[Գայլ]]ը փարախում ձագեր է բերել, և դա մեր [[Շուն|շների]] հեզությունից է<ref name="Ռաֆայել Արամյան" />:
*Մեզանից ով էլ իր շալվարին այսքան կարկատան ունենա, պարզապես կմնա նստարանին կպած ու երբեք չի շարժվի տեղից<ref name="Ռաֆայել Արամյան" />:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}