«Հայկական առածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Անաղբյուր}}
{{ԱԲԳ}}
 
== Ա ա ==
[[#top|ցանկ]]
*Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
*Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
*Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։
*Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
*Ամենին մի աչքով է նայում։
*Անճարը կուտի բանջար։
*Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:
*[[Աշխարհ]]ը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։
*Աչքը ինչ տեսնար, [[սիրտ]]ը չի մոռնար։
*Առաջ մտածիր, յետոյ խոսիր։
*Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:
*Առուն թռի նոր տռի։
*Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
*Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
*Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։
*Արևն ամպի տակ չի մնայ։
*Աչքը աչքից կամաչի։
*[[Աշխատանք]]ը գեղեցկացնում է մարդուն։
*Աշխարհը փալասով ծածկած չի:
*Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ [[ապրել]]ը կուզի։
*Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
 
== Բ բ ==
[[#top|ցանկ]]
*Բազարի աչքը հանել ես։
*[[Բախտ]]ը մի անգամ է այցելում։
 
== Գ գ ==
[[#top|ցանկ]]
*Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։
*Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։
*Գետն ամեն անգամ գերան չի բերի։
*Գետն ընկնողը անձրևից չի վախենա։
*Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
*Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։
*Գողը գողից գողացավ, [[Աստված]] տեսավ՝ զարմացավ։
*Գող՝ սիրտը դող։
*Գուցէ ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես։
 
== Դ դ ==
[[#top|ցանկ]]
*Դուն քուն, բախտդ արթուն։
*Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի
*Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի
 
== Ե ե ==