«Արևմտյան ճակատում նորություն չկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
* Քաթը նստած է կողքիս, որովհետև սիրում է զրուցել: Այսօր՝ կեսօրին, մի ժամ շարունակ պատվի առնելու ձևերն ենք անգիր արել, որովհետև Թյադենն անփութորեն է ողջունել մայորներից մեկին: Քաթը բացարձակ դեմ է դրան: Նա ասում է.
-։– Կտեսնես, պատերազմը տանուլ կտանք, որովհետև շատ լավ ողջունել գիտենք:
 
* Նռնակների առաջին որոտի պահին մեր գոյության մի մասով հազար տարով հետ ենք շտապում: Դա մեր միջի կենդանական բնազդն է, որ արթնանում է, ղեկավարում մեզ ու պաշտպանում: Այն գիտակցություն չունի, ավելի արագաշարժ է, ավելի վստահ, ավելի անվրեպ, քան գիտակցությունը Դա հնարավոր չէ բացատրել: Քայլում ես ու ոչնչի մասին չես մտածում, հանկարծ պառկում ես փոսում ու գլխիդ վրայով բեկորներ են թռչում, բայց չես հիշում՝ արկի ձայն լսվե՞ց, թե՞ ուղղակի մտքովդ անցավ պառկել այդտեղ: Եթե հույսդ գիտակցության վրա դնես, հոշոտված մսակույտ կդառնաս: