«Արևմտյան ճակատում նորություն չկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
== Քաղվածքներ ==
* Այն պահից, ինչ այստեղ ենք, մեր կյանքի այդ մասը պոկված-նետված է մի կողմ, ու մենք ոչինչ չենք արել այն պահելու համար: Երբեմն փորձում ենք հայացք գցել այնտեղ կամ ինչ-որ հիմնավորում գտնել, բայց այնքան էլ չի հաջողվում: Հենց մեզ՝ քսանամյա պատանիներիս՝ Քրոփին, Մյուլլերին, Լեերին, ինձ, որոնց Քանթորեսքը «Երկաթե երիտասարդություն» է կոչում, ամեն ինչ խիստ անհասկանալի է: Տարեց մարդիկ ամուր կապված են անցյալին, պատճառ կա. ունեն կին, երեխաներ, մասնագիտություն ու հետաքրքրություններ, որ արդեն այնքա՜ն հաստատուն են, որ պատերազմը նրանց չի կարող սասանել: Իսկ մենք՝ քսանամյա պատանիներս, միայն ծնողներ ունենք, ոմանք՝ նաև սիրած աղջիկ: Դա չի կարելի շատ համարել, որովհետև մեր տարիքում ծնողների ուժն ամենաթույլն է, իսկ աղջիկները դեռ դուրս են տիրապետումից: Այսքանից բացի այլ բան չունենք՝ բացի մի փոքր ցնորքից, մի քանի սիրահարությունից ու դպրոցից, մեր կյանքը ավելիին դեռ չի հասել: Բայց դրանից էլ ոչինչ չմնաց:
 
* Քրոփը փիլիսոփա է: Նա առաջարկում է, որ պատերազմի հայտարարությունը ժողովրդական տոնի ձևով լինի՝ մուտքի տոմսերով ու երաժշտությամբ, ինչպես որ ցլամարտն է: Եվ այդ ժամանակ բեմ դուրս գան երկու երկրների նախարարներն ու գեներալները՝ կիսավարտիքով ու մահակներով, ու հարձակվեն իրար վրա: Ով ողջ մնա, նրա երկիրը կհաղթի: Դա ավելի պարզ ու ավելի լավ կլիներ, քան սա, որտեղ կեղծ մարդիկ են կռվում իրար հետ:
 
* Շանն ինչքան էլ հացին ընտելացնես, մսի կտոր դեմ անես թե չէ, ատամներով կկառչի դրան, որովհետև բնությունն է այդպիսին: Նույնն էլ մարդու դեպքում է. մի փոքր իշխանություն ես տալիս, ատամներով պինդ բռնում է, քանզի ի սկբանե գազան էր, հետո է, որ քաղաքակրթությունը քսեցին վրան, ինչպես յուղը՝ բլիթի, որ փայլի:
 
* Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցել:
 
* Հողը ոչ մեկի համար այդքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի: Երբ փարվում է նրան երկար, ամուր, երբ կրակի համակած սարսափից դեմքով ու ամբողջ մարմնով թաղվում է նրանում, այդ ժամանակ նա իր միակ ընկերն է, իր եղբայրը, իր մայրը, նա իր վախն ու ճիչը նրա լռության ու ապաինության մեջ է խեղդում, հողը ներծծում է դրանք ու նրան տասը վայրկյանով նոր կյանք տալիս, նոր վազք, հետո նորից է ընդունում նրան իր գիրկը, երբեմն էլ՝ ընդմիշտ:
:Հող, հո՜ղ, հո՜ղ…
:Հողն իր շերտերով, խոռոչներով ու փոսերով, որոնցում կարող ես թաքնվել, կծկվել: Հո՛ղ, գորշ ջղակծկումներում, ոչնչացման սպառնալիքներում, պայթյունների մահացու մռնչյունների տակ մեզ շնորհված կյանքի համար հրեշավոր դիմադրություն էիր ցուցաբերում: Գրեթե պատառոտված կյանքի խելագար փոթորիկը հոսում էր դեպի մեր ձեռքերը, և մենք քո մեջ էինք տեսնում փրկությունը, հաղթահարված պահի լուռ, վախվորած երջանկությամբ՝ շուրթերս քեզ էինք հպում…
 
* Ամենամեծ ստորութունն այն է, որ կենդանիներին մարտի դաշտ են բերում:
 
* Երբ մենակ ես, սկսում ես ուսումնասիրել բնությունն ու սիրել այն:
 
* Ես երիտասարդ եմ, ես քսան տարեկան եմ, բայց կյանքում այլ բան չեմ տեսել, քան հուսահատությունը, մահը, սարսափը, ամենաանիմաստ մակերեսայնությունը՝ տառապանքի անդունդի հետ շաղկապված: Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, և նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառեր են հայնաբերում՝ այդ ամեն առավել նենգ ու երկարատև դարձնելու: Եվ այս ամենն ինձ հետ միասին տեսնում են իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը: Ի՞նչ են անելու մեր հայրերը, եթե մի օր վեր կենանք, կանգնենք նրանց առաջ ու պատասխան պահանջենք: Ի՞նչ են նրանք մեզնից ակնկալելու, երբ մի օր պատերազմն ավարտվի: Տարիներ շարունակ պատերազմն է եղել մեր զբաղմունքը. դա մեր առաջին մասնագիտությունն է կյանքում: Կյանքի մասին մեր գիտելիքը մահով է սահմանափակվում: Էլ ի՞նչ կարող է պատահել: Ու մեզնից ի՞նչ պիտի դուրս գա: