«Արևմտյան ճակատում նորություն չկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
* Ամենամեծ ստորութունն այն է, որ կենդանիներին մարտի դաշտ են բերում:
* Երբ մենակ ես, սկսում ես ուսումնասիրել բնությունն ու սիրել այն:
* Ես երիտասարդ եմ, ես քսան տարեկան եմ, բայց կյանքում այլ բան չեմ տեսել, քան հուսահատությունը, մահը, սարսափը, ամենաանիմաստ մակերեսայնությունը՝ տառապանքի անդունդի հետ շաղկապված: Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, և նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառեր են հայնաբերում՝հայտնաբերում՝ այդ ամեն առավել նենգ ու երկարատև դարձնելու: Եվ այս ամենն ինձ հետ միասին տեսնում են իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը: Ի՞նչ են անելու մեր հայրերը, եթե մի օր վեր կենանք, կանգնենք նրանց առաջ ու պատասխան պահանջենք: Ի՞նչ են նրանք մեզնից ակնկալելու, երբ մի օր պատերազմն ավարտվի: Տարիներ շարունակ պատերազմն է եղել մեր զբաղմունքը. դա մեր առաջին մասնագիտությունն է կյանքում: Կյանքի մասին մեր գիտելիքը մահով է սահմանափակվում: Էլ ի՞նչ կարող է պատահել: Ու մեզնից ի՞նչ պիտի դուրս գա:
 
* Այո, այդպես են մտածում, այդպես են մտածում հարյուր-հազարավոր քանթորեսքները: «Երկաթե երիտասարդություն»: Երիտասարդություն… Մենք արդեն քսան տարակեն չենք: Բայց երիտասա՞րդ ենք: Երիտասարդությու՞ն: Դա վաղուց էր: Մենք ծեր մարդիկ ենք: