«Արևմտյան ճակատում նորություն չկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Քաղվածքներ ==
* Այն պահից, ինչ այստեղ ենք, մեր կյանքի այդ մասը պոկված-նետված է մի կողմ, ու մենք ոչինչ չենք արել այն պահելու համար: Երբեմն փորձում ենք հայացք գցել այնտեղ կամ ինչ-որ հիմնավորում գտնել, բայց այնքան էլ չի հաջողվում: Հենց մեզ՝ քսանամյա պատանիներիս՝ Քրոփին, Մյուլլերին, Լեերին, ինձ, որոնց Քանթորեսքը «Երկաթե երիտասարդություն» է կոչում, ամեն ինչ խիստ անհասկանալի է: Տարեց մարդիկ ամուր կապված են անցյալին, պատճառ կա. ունեն կին, երեխաներ, մասնագիտություն ու հետաքրքրություններ, որ արդեն այնքա՜ն հաստատուն են, որ [[պատերազմ|պատերազմը]] նրանց չի կարող սասանել: Իսկ մենք՝ քսանամյա պատանիներս, միայն ծնողներ ունենք, ոմանք՝ նաև սիրած աղջիկ: Դա չի կարելի շատ համարել, որովհետև մեր տարիքում ծնողների ուժն ամենաթույլն է, իսկ աղջիկները դեռ դուրս են տիրապետումից: Այսքանից բացի այլ բան չունենք՝ բացի մի փոքր ցնորքից, մի քանի սիրահարությունից ու դպրոցից, մեր կյանքը ավելիին դեռ չի հասել: Բայց դրանից էլ ոչինչ չմնաց:
* Քրոփը փիլիսոփա է: Նա առաջարկում է, որ պատերազմի հայտարարությունը ժողովրդական տոնի ձևով լինի՝ մուտքի տոմսերով ու երաժշտությամբ, ինչպես որ ցլամարտն է: Եվ այդ ժամանակ բեմ դուրս գան երկու երկրների նախարարներն ու գեներալները՝ կիսավարտիքով ու մահակներով, ու հարձակվեն իրար վրա: Ով ողջ մնա, նրա երկիրը կհաղթի: Դա ավելի պարզ ու ավելի լավ կլիներ, քան սա, որտեղ կեղծ մարդիկ են կռվում իրար հետ:
* Շանն ինչքան էլ հացին ընտելացնես, մսի կտոր դեմ անես թե չէ, ատամներով կկառչի դրան, որովհետև բնությունն է այդպիսին: Նույնն էլ մարդու դեպքում է. մի փոքր իշխանություն ես տալիս, ատամներով պինդ բռնում է, քանզի ի սկբանե գազան էր, հետո է, որ քաղաքակրթությունը քսեցին վրան, ինչպես յուղը՝ բլիթի, որ փայլի:
Տող 12.
* Երբ մենակ ես, սկսում ես ուսումնասիրել բնությունն ու սիրել այն:
* Ես երիտասարդ եմ, ես քսան տարեկան եմ, բայց կյանքում այլ բան չեմ տեսել, քան հուսահատությունը, մահը, սարսափը, ամենաանիմաստ մակերեսայնությունը՝ տառապանքի անդունդի հետ շաղկապված: Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, և նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառեր են հայտնաբերում՝ այդ ամեն առավել նենգ ու երկարատև դարձնելու: Եվ այս ամենն ինձ հետ միասին տեսնում են իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը: Ի՞նչ են անելու մեր հայրերը, եթե մի օր վեր կենանք, կանգնենք նրանց առաջ ու պատասխան պահանջենք: Ի՞նչ են նրանք մեզնից ակնկալելու, երբ մի օր պատերազմն ավարտվի: Տարիներ շարունակ պատերազմն է եղել մեր զբաղմունքը. դա մեր առաջին մասնագիտությունն է կյանքում: Կյանքի մասին մեր գիտելիքը մահով է սահմանափակվում: Էլ ի՞նչ կարող է պատահել: Ու մեզնից ի՞նչ պիտի դուրս գա:
 
* Այո, այդպես են մտածում, այդպես են մտածում հարյուր-հազարավոր քանթորեսքները: «Երկաթե երիտասարդություն»: Երիտասարդություն… Մենք արդեն քսան տարակեն չենք: Բայց երիտասա՞րդ ենք: Երիտասարդությու՞ն: Դա վաղուց էր: Մենք ծեր մարդիկ ենք:
 
* Տասը շաբաթ զինվորական պատրաստության դասեր ստացանք ու այդ ընթացքում նկատելիորեն ավելի հղկվեցինք, քան դպրոցական տասը տարիների ընթացքում: Մենք սովորեցինք, որ մաքրված կոճակն ավելի կարևոր է, քան Շոպենհաուերի չորս հատորները: Սկզբում զարմացած, հետո դառնացած ու ի վերջո անտարբերությամբ համոզվեցինք, որ ոչ թե ոգին է որոշիչ, այլ կոշիկի խոզանակը, ոչ թե միտքը, այլ համակարգը, ոչ թե ազատությունը, այլ մարզումը: Խանդավառությամբ ու մեր բարի կամքով զինվոր դարձանք: Բայց ամեն ինչ արեցին մեր միջից այդ ամենն արմատախիլ անելու համար: Երեք շաբաթ անց մեզ համար այլևս զարմանալի չէր, որ ինչ-որ նամակատար ավելի շատ իշխանություն ունի մեզ վրա, քան մեր ծնողները՝ նախկինում, մեր դաստիարակներն ու մշակութային բոլոր շրջանակները՝ Պլատոնից մինչև Գյոթե: Մեր երիտասարդ, արթուն աչքերով տեսնում էինք՝ ինչպես մեր ուսուցիչների՝ հայրենի երկրի մասին դասական հասկացողությունն այստեղ փոխարկվում է այն աստիճանի ինքնանսեմացման, որպիսին երբեք չես պահանջի նույնիսկ ամենավերջին սպասավորից: Ողջունել, պատվի առնել, շքերթ, զենքով ներկայանալ, ա՜ջ, դա՛րձ-ձա՜խ դա՜րձ, կրունկները միասին, հայհոյանք ու կռվի հազարավոր պատրվակներ: Մենք մեր առաջադրանքն այլ կերպ էինք պատկերացնում ու կարծում էինք, թե կրկեսի ձիերի պես մեզ հերոսության են նախապատրաստում: Բայց շուտով վարժվեցինք դրան: Մենք հասկացանք, որ այս բաները որքան անհրաժեշտ, նույնքան ավելորդ են: Զինվորը դա հասկանալու լավ հոտառություն ունի: