«Ոսկե հորթը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: he:עגל הזהב (ספר)
No edit summary
Տող 3.
'''[[w:Ոսկե հորթը|Ոսկե հորթը]]''' (1931-) գիրք է հեղինակներ՝ [[w:Իլյա Իլֆ|Իլյա Իլֆ]] և [[w:Եվգենի Պետրով|Եվգենի Պետրով]]ի հեղինակությամբ: Այն [[Տասներկու աթոռ]] վեպի շարունակությունն է: Գրքի հիման վրա հետագայում նկարահանվել է [[Ոսկե հորթը (կինոնկար)|Ոսկե հորթը]] կինոնկարը:

==Մասն առաջին - Անտիլոպի անձնակազմը==
===Թե ինչպես Պանիկովսկին խախտեց կոնվենցիան===
*Փողոցն անցնելիս շուրջդ նայիր (Փողոցային շարժման կանոններից)
Տող 9.
*-Փրկչի տաճարը կարտոֆիլի պահեստ, - ցածրաձայն ասաց հետիոտնը։ Անցնելով ֆաներե կամարի տակով, որի վրա գաջե թարմ լոզունգ կար՝ «Ողջույն կանանց և աղջիկների 5-րդ օկրուգային կոնֆերանսին», նա հայտնվեց Երիտասարդ Ձիրքերի բուլվար անունը կրող երկար ծառուղու սկզբին։ - Չէ, - ասաց նա դառնությամբ, - սա Ռիո-դե-Ժանեյրո չէ, սա շատ ավելի վատ տեղ է։

== Մասն երկրորդ - Երկու կոմբինատոր==
===Հոմերոսը, Միլիոնը և Պանիկովսկին===
*Պանիկովսկին, որը շոգի պատճառով կացնավորի հաստ կուրտկան փոխել էր ծալովի օձիք ունեցող չթե վերնաշապկով, գոռոզ էր պահում իրեն։ Նա շատ էր հպարտանում իրեն տրված հանձնարարությամբ։
- Միայն գողություն, - ասում էր նա։
- Միայն կողոպուտ, - առարկում էր Բալագանովը, որը նույնպես հպարտ էր կոմբինատորի վստահությամբ։
- Դուք խղճուկ, չնչին արարած եք, - հայտարարեց Պանիկովսկին, զզվանքով նայելով զրուցակցին։
- Իսկ դուք հաշմանդամ եք, - նկատեց Բալագանովը։ - Հիմա պետը ե՛ս եմ։
- Ո՞վ է պետը։
- Ես եմ պետը։ Ինձ է հանձնարարված։
- Ձե՞զ։
- Ինձ։
- Քե՞զ։
- Բա էլ ու՞մ։ Վայթե քե՞զ։
Տող 17.
===Վասիսուալի Լոխանկինը և նրա դերը ռուսական հեղափոխության մեջ===
*- Վասիսուալի։ Ես դեռ երեկ տեղյակ եմ պահել քեզ։ Ես քեզ այլևս չեմ սիրում։
- Բայց ե՛ս։ Ես ախր սիրում եմ քեզ, Վառվառա։
- Դա քո մասնավոր գործն է, Վասիսուալի։ Ես գնում եմ Պտիբուրդուկովի մոտ։ Այդպես է պետք։
Կինը փոքր-ինչ մտածեց, չկիզված սպիտակ թևին հագցրեց վայր ընկնող ուսակապը և հանկարծ ձայնը գցեց գլուխը։
- Դու իրավունք չունես այդպես խոսելու Պտիբուրդուկովի մասին։ Նա բարձր է քեզանից։
Լոխանկինն այդ չհանդուրժեց։ Նա ցնցվեց, ասես էլեկտրական հոսանք անցավ նրա ամբողջ երկարությամբ՝ շալվարակից մինչև կանաչ գուլպաները։
- Դու էգ ես, Վառվառա, - ծոր տվեց նա, - դու պոռնիկ ես։
- Վասիսուալի, դու հիմար ես, - հանգիստ պատասխանեց կինը։
- Դու էգ գայլ ես, - շարունակեց Լոխանկինը նույն ծորուն եղանակով։ - Ես քեզ արհամարում եմ։ Սիրեկանիդ մոտ ես գնում ինձանից։ Ինձանից Գնում ես Պտիբուրդուկովի մոտ։ Զզվելի, դու այժմ ինձանից գնում ես այդ որորմելի Պտիբուրդուկովի մոտ։ Ահա թե ում մոտ ես գնում ինձանից։ Դու ուզում ես տռփանքի անձնատուր լինել նրա հետ։ Քավթառ էգ գայլ և այն էլ զզվելի։
Իր վշտով արբեցած, Լոխանկինը նույնիսկ չէր նկատում, որ խոսում է հնգոտնյա յամբով, թեև իր օրում բանաստեղծություն չէր գրել և չէր սիրում կարդալ դրանք։
- Վասիսուալի, վե՛րջ տուր միմոսությանը, - ասաց էգ գայլը, ուղեպարկը կապելով։ - Նայիր, թե ումն ես դու նման։ Գոնե լվացվեիր։ Ես գնում եմ։ Մնա՛ս բարով, Վասիսուալի։ Քո հացի քարտը թողնում եմ սեղանի վրա։

== Մասն երրորդ ― Մասնավոր անձ==
===Նրան սիրում էին տնային տնտեսուհիները, տնային սպասուհիները, այրիները եւ նույնիսկ մի կին ― ատամնաբույժ ===

― Երեկ փողոցում ինձ մոտեցավ մի պառավ եւ առաջարկեց պրիմուսի մշտնջենական ասեղ գնել։ Գիտեք, Ադամ, ես չգնեցի։ Մշտնենական ասեղ ինձ պետք չէ, ես չեմ ուզում հավիտյան ապրել։ Ես մեռնել եմ ուզում։ Ինձ մոտ առկա են սիրահարության բոլոր գռեհիկ նշանները․ ախորժակի բացակայություն, անքնություն եւ ոտանավորներ հորինելու մաիակային ձգտում։

― Գիտեք, Զոսյա, ― ասաց նա վերջապես, ― ամեն մի մարդու, նույնիսկ պարտիականի վրա, ճնշում է երկու հարյուր տասնչորս կիլո քաշով մթնոլորտային սյունը։ Դուք այդ չե՞ք նկատել։

Զոսյան չպատասխանեց։

― Տխուր սիրահա՜ր ― արտասանեց Զոսյան, առաջին անգամ շուռ գալով դեպի Օստապը։
― Այո, ― պատասխանեց Օստապը, ― ես տիպիկ Եվգենի Օնեգին եմ, նույն ինքը ասպետ՝ ժառանգությունից զրկված սովետական իշխանության շնորհիվ։
― Ի՜նչ ասպետ եք դուք։
― Մի բարկացեք, Զոսյա։ Ի նկատի առեք մթնոլորտային սյունը։ Նույնիսկ թվում է, թե նա ինձ վրա ավելի ուժեղ է ճընշում, քան ուրիշ քաղաքացիների վրա։ Դա ձեր հանդեպ տածած դիրուց է։ Բացի այդ, ես պրոֆմիության անդամ չեմ։ Դրանից էլ է։

― Ինձ դուր է գալիս ձեր ամուսինը ― ասաց ժառանգությունից զրկված ասպետը։

==Տես նաև==