«Գևորգ Մարզպետունի (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. * Ձեզանից ամեն մինը կարող է ինձ գերազանցել, — հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը. անձնվ...
 
No edit summary
Տող 1.
'''Գևորգ Մարզպետունի''' - նշանավոր հայտնի գրող [[Մուրացան]]ի վեպերից է:
 
* Ձեզանից ամեն մինը կարող է ինձ գերազանցել, — հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը. անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարել: Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն քսան մարդ. շատերն ինձ խելագար համարեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին: Դրանց թվում էին և այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում... Բայց ես հույսս դրի Աստուծոո և իմ կամքի վրա և, ինչպես գիտեք, հաղթեցի ամեն դժվարության. ցույց տվի աշխարհին, թե ի՛նչ կարող է անել մի մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը, այն է՝ հայրենիքի սերը: Ձեզանից ամեն մինը թո՛ղ զինվի այն հավատով, որ ունեի ես դեպի հայրենյացս ապագան, ա՛յն սիրով, որ տածում էի դեպի իմ եղբայրները և այն հուսով, որ դրել էի Աստուծու վրա, և կտեսնե, որ անկարելին կարելի կդառնա, և արգելքները ինքն իրանց կվերանան, և վտանգներն անհետ կկորչեն: Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում: Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը՝ ինչ որ ունիք աշխարհում թանկագին, և նա կբերե ձեզ և ձեր որդոց ա՛յն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում...
 
Տող 9 ⟶ 11՝
Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին: Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջև աստուծու օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք...
 
== Արտաքին հղումներ ==
{{Վիքիփեդիա}}