«Գալիլեո Գալիլեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
Գալիլեո Գալիլեյ (իտալ.՝ Galileo Galilei, փետրվարի 15, 1564, Պիզա, Տոսկանա, Իտալիա-հունվարի 8), իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա։ Իր նվաճումների մեջ մտնում են հեռադիտակի բարելավումները, աստղագիտական դիտողականությունները, և աջակցությունները Կոպեռնիկոսի նկատմամբ։
[[Պատկեր:Galileo by Passignano.jpg|right|thumb|200px|Գալիլեո Գալիլեյն]]
'''Կենսագրություն'''
 
Գալիլեյը ծնվել է 1564 թ. իտալական Պիզա քաղաքում, ազնվազարմ, սակայն աղքատացած ազնվական Վինչենցո Գալիլեյի ընտանիքում, ով երաժշտության հայտնի տեսաբան և վինահար էր[19]։ Գալիլեո Գալիլեյի ամբողջական անունը՝ Գալիլեո Դի Վինչենցո Բոնայուտի դե Գալիլեյ էր (իտալ.՝ Galileo di Vincenzo Bonaiuti de' Galilei)։ Գալիլեյի տոհմի ներկայացուցիչները հիշատակվում են փաստաթղթերում 14-րդ դարից սկսած։ Նրա որոշ նախնիներ եղել են Ֆլորենցիայի Հանրապետության կաթոլիկ վանահայրեր (կառավարող խորհրդի անդամներ), իսկ նախապապը եղել է հայտնի բժիշկ և ևս կրել է Գալիլեո անունը, ով 1445 թ. ընտրվել է հանրապետության ղեկավար։
'''Գալիլեո Գալիլեյ''' ({{lang-it|Galileo Galilei}}, [[w:փետրվարի 15|փետրվարի 15]], [[1564]] — [[w:հունվարի 8|հունվարի 8]], [[1642]]), իտալացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա։
 
Վինչենցո Գալիլեյի և Ջուլի Ամանատիի ընտանիքում կար վեց երեխա, բայց ողջ մնալ հաջողվեց միայն չորսին՝ Գալիլեոյին (երեխաներից ավագին), աղջիկներին՝ Վիրջինիային, Լիվիին և կրտսեր որդուն՝ Միքելանջելոյին, վերջինս նույնպես հայտնի դարձավ որպես կոմպոզիտոր-վինահար։ 1572 թվականին Վինչենցոն տեղափոխվեց Ֆլորենցիա՝ Տոսկանյան դքսության մայրաքաղաք։ Այնտեղ կառավարող Մեդիչիների դինաստիան հայտնի էր արվեստի և գիտության լայն և մշտական հովանավորությամբ։
==Քաղվածքներ==
*[[Տգիտություն]]ը [[մայր]]ն է [[Չարություն|չարության]], [[նախանձ]]ի, [[Ագահություն|ագահության]] և բոլոր մյուս ստոր ու գռեհիկ արատների, ինչպես նաև մեղքերի<ref>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=121}}</ref>։
*Բարձրագույն [[իմաստություն]]ը ինքն իրեն ճանաչելն է<ref>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=178}}</ref>։
*Ես պնդում եմ, որ մարդկային [[խելք]]ը որոշ [[ճշմարտություն]]ներ կճանաչի այնքան կատարյալ և այնպիսի բացարձակ ճշմարտությամբ, որպիսին ինքը [[բնություն]]ն է<ref>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=181}}</ref>։
*Ով ծանոթ չէ շարժման օրենքներին, նա չի կարող ճանաչել [[բնություն]]ը<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=67}}</ref>։
 
Գալիլեյի մանկության մասին շատ քիչ է հայտնի։ Փոքր տարիքից երեխային ձգում էր դեպի արվեստը, ամբողջ կյանքում նա պահպանեց սերը դեպի երաժշտությունը և նկարչությունը, որոնց տիրապետում էր կատարելությամբ։ Հասուն տարիքում Ֆլորենցիայի լավագույն նկարիչներ Չիգոլին, Բրոնիզինոն և այլք նրանից խորհուրդներ էին հարցնում կոմպոզիցաների վերաբերյալ։ Չիգոլին նույնիսկ պնդում էր, որ նա Գալիլեյին է պարտական իր համբավի համար։ Գալիլեյի շարադրանքներից կարելի է ենթադրել, որ նա գրելու մեծ տաղանդ ուներ։
==Աղբյուրներ==
{{ծանցանկ}}
 
Նախնական կրթությունը Գալիլեյը ստացել է տնից ոչ հեռու գտնվող Վալլոմբռոզյան մենաստանում։ Տղան շատ էր սիրում սովորել և դարձավ դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Նա մտածում էր դառնալ հոգևորական, սակայն հայրը դեմ էր դրան։
{{Վիքիպեդիա}}
 
1581 թ. տասնյոթամյա Գալիլեյը հոր պնդմամբ ընդունվում է Պիզայի համալսարան՝ ուսումնասիրելու բժշկություն։ Համալսարանում Գալիլեյը հաճախում էր նաև երկրաչափության դասերի (մինչ այդ նա պատկերացում չուներ մաթեմատիկայից) և այնքան տարվեց այդ գիտությամբ, որ հայրն սկսեց վախենալ, որ դա կվնասի բժշկության ուսումնասիրմանը։
{{DEFAULTSORT:Գալիլեյ, Գալիլեո}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ]]
Գալիլեյը սովորեց համալսարանում մոտ երեք տարի, այդ ընթացքում նա հասցրեց մանրակրկիտ ծանոթանալ անտիկ դարաշրջանի փիլիսոփաների և մաթեմատիկոսների աշխատանքներին և դասախոսների շրջանում ստացավ համառ բանավիճողի համբավ։ Հենց այդ ժամանակ էլ նա համարեց, որ իրավունք ունի սեփական տեսակետն ունենալ բոլոր գիտական հարցերի վերաբերյալ և կարող է չհամաձայնվել ավանդական հեղինակությունների հետ։
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ]]
 
[[Կատեգորիա:Աստղագետներ]]
Հավանական է, որ այդ ժամանակ է նա ծանոթացել Կոպեռնիկոսի տեսության հետ։ Աստղագիտական հարցերն այդ ժամանակ թեժ քննարկվում էին, հատկապես նոր օրացույցի կիրառումը։
[[Կատեգորիա:Փիլիսոփաներ]]
 
[[Կատեգորիա:Իտալացիներ]]
Շուտով հոր ֆինանսական վիճակը վատանում է, և նա այլևս ի վիճակի չի լինում վճարել որդու ուսման համար։ Գալիլեյին ուսման վճարից ազատելու խնդրանքը (այդպիսի բացառություններ արվում էին ամենաընդունակ ուսանողների համար) մերժվում է։ Գալիլեյը վերադառում է Ֆլորենցիա (1585 թ․) այդպես էլ գիտական աստիճան չստանալով։ Բարեբախտաբար, նրան հաջողվում է գրավել մի քանի հնարամիտ գյուտարարների ուշադրությունը (ինչպես օրինակ՝ հիդրոստատիկ կշեռքի), ինչի շնորհիվ ծանոթանում է գիտության կրթված ու հարուստ սիրահար մարկիզ Գվիդոբալդո դել Մոնտեի հետ։ Մարքիզը, ի տարբերություն Պիզայի պրոֆեսորների, կարողացավ նրան ըստ արժանվույն գնահատել։ Արդեն այդ ժամանակ դել Մոնտեն ասում էր, որ Արքիմեդեսի ժամանակներից աշխարհը չի տեսել այնպիսի հանճար, ինչպիսին Գալիլեյն է։[19] Պատանու արտակարգ տաղանդով հիացած՝ մարքիզը դառնում է նրա ընկերն ու հովանավորը, ծանոթացնում է Գալիլեյին տոսկանացի հերցոգ Ֆերդինանդ I-ին Մեդիչիի հետ և միջնորդում է գիտական վճարվող պաշտոն ձեռք բերելուն։
[[Կատեգորիա:1564 ծնունդներ]]
 
[[Կատեգորիա:1642 մահեր]]
1589 թ․ Գալիլեյը վերադառնում է Պիզայի համալսարան արդեն որպես մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այնտեղ նա սկսում է ինքնուրույն հետազոտություններ անցկացնել մաթեմատիկայի ու մեխանիկայի ոլորտում։ Աշխատավարձը նվազագույն էր՝ տարեկան 60 սկուդո (բժշկագիտության պրոֆեսորը ստանում էր 2000 սկուդո)։ 1590 թ․ Գալիլեյը գրում է «Շարժման մասին» տրակտատը։
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
 
1591 թ․ մահանում է հայրը, ընտանիքի հոգսը ընկնում է Գալիլեյի վրա։ Նախ և առաջ նա պետք է հոգար փոքր եղբոր դաստիարակությունը և երկու չամուսնացած քույրերի օժիտը։
 
1592 թ․ Գալիլեյը աշխատանքի է ընդունվում Պադուայի հեղինակավոր ու հարուստ համալսարան (Վենետիկի Հանրապետություն), որտեղ դասավանդում է աստղագիտություն, մեխանիկա և մաթեմատիկա։ Վենետիկյան դոժի՝ համալսարանից տրված երաշխավորագրից կարելի է դատել, որ արդեն այդ տարիներին Գալիլեյի հեղինակությունը շատ մեծ էր․
 
Գիտակցելով մաթեմատիկական գիտելիքների ողջ կարևորությունը և դրանց նշանակությունը մյուս հիմնարար գիտությունների համար՝ մենք հապաղում էինք նշանակում անել՝ չգտնելով արժանի թեկնածու։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնել Պիզայի համալսարանի նախկին պրոֆեսոր պարոն Գալիլեյը, ով մեծ հռչակ է վայելում և արդարացիորեն համարվում է որպես ամենաբանիմացը մաթեմատիկական գիտություններում։ Այդ պատճառով մենք մեծ հաճույքով տրամադրում ենք նրան մաթեմատիկայի ամբիոնը 4 տարով 180 ֆլորին տարեկան աշխատավարձով։
 
Պադովա (1592-1610)
 
Գալիլեյի գիտական գործունեության ամենից բեղմնավոր շրջանն էր Պադովայում անցկացրած տարիները։ Շուտով նա դարձավ ամենահայտնի պրոֆեսորը Պադովայում։ Ուսանողները բազմությամբ ձգտում էին նրա դասախոսություններին մասնակցել, վենետիկյան կառավարությունը անընդհատ պատվիրում էր Գալիլեյին տարբեր տեսակի տեխնիկական սարքերի մշակում։ Նրա հետ ակտիվ թղթակցում էին երիտասարդ Կեպլերը և այդ ժամանակի ուրիշ գիտական հեղինակություն վայելող անձինք։
 
Այդ տարիներին նա գրել է «Մեխանիկա» գիտական աշխատությունը, որը որոշ հետաքրքրություն առաջացրեց և վերահրատարակվեց ֆրանսերեն թարգմանությամբ։ Վաղ աշխատանքներում, ինչպես նաև գրության մեջ Գալիլեյը տվել է մարմինների անկման և ճոճանակի շարժման նոր ընդհանուր թեորեմի առաջին ուրվագիրը։
 
Գիտական ուսումնասիրություններում Գալիլեյին որպես նոր փուլ սկսելու առիթ ծառայեց 1604 թվականին նոր աստղի հայտնվելը, որը հիմա կոչվում է Կեպլերի Գերնոր։ Դա առաջացնում է համընդհանուր հետաքրքրություն աստղագիտության նկատմամբ, և Գալիլեյը հանդես է գալիս հաճախակի դասախոսությունների ցիկլով։ Իմանալով Նիդերլանդներում հեռադիտակի գյուտի մասին՝ Գալիլեյը 1609 թվականին անձամբ շինում է առաջին աստղադիտակը, և այն ուղղում դեպի երկինք։
 
 
 
Գալիլեյի տեսածն այնքան տպավորիչ էր, որ նույնիսկ մի քանի տարի անց գտնվեցին մարդիկ, ովքեր հրաժարվում էին հավատալ նրա բացահայտմանը և պնդում էին, որ դա իլյուզիա է կամ կախարդանք։ Գալիլեյը բացահայտեց Լուսնի լեռները, Ծիր Կաթինի կազմալուծումը առանձին աստղերի, բայց հատկապես ժամանակակիցներին ցնցում էր իրենց հայտնաբերած Յուպիտերի 4 արբանյակները (1610)։ Ի պատիվ իր հանգուցյալ հովանավոր Ֆերդինանդ Մեդիչիի (մահացած 1609 թվականին) չորս որդիների, Գալիլեյը անվանում է այդ արբանյակները «Մեդիչիական աստղեր» (լատ.՝ Stellae Medicae)[27]։ Ներկայումս դրանք կրում են ավելի համապատասխան անվանում՝ «Գալիլեյի արբանյակներ»։
 
 
Գալիլեյը աստղադիտակը ցույց է տալիս վենետիկցի դոժ Բերտինիին
Իր՝ աստղադիտակով առաջին բացահայտումների մասին Գալիլեյը գրել է «Աստղային տեղեկագիր» (լատ.՝ Sidereus Nuncius) շարադրանքում, հրատարակված 1610 թվականին Ֆլորենցիայում։ Գիրքը ողջ Եվրոպայում ձեռք էր բերել աննախադեպ հաջողություն, նույնիսկ թագակիր անձինք շտապում էին աստղադիտակ պատվիրել իրենց համար։ Մի քանի աստղադիտակ Գալիլեյը նվիրել է Վենետիկի սենատին, որը ի նշան երախտագիտության նշանակել է նրան ցմահ պրոֆեսոր 1000 ֆլորին դրույքով։ 1610 թվականի սեպտեմբերին աստղադիտակ է ստեղծում Կեպլերը, իսկ դեկտեմբերին Գալիլեյի բացահայտումը ապացուցել էր ազդեցիկ հռոմեացի աստղագետ Կլավիուսը։ Սկսվում է համընդհանուր ընդունում։ Գալիլեյը դառնում է Եվրոպայի ամենահայտնի գիտնականը, նրա պատվին գրվում են գովերգներ, որտեղ նա համեմատվում է Կոլումբոսի հետ։ Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ը 1610 թվականի ապրիլի 20-ին, իր մահվանից ոչ այնքան վաղ, խնդրում է Գալիլեյին իր համար էլ ինչ-որ աստղ գտնել։ Սակայն, կային և դժգոհներ։ Աստղագետ Ֆռանչեսկո Սիցին (իտալ.՝ Sizzi) գրեց պամֆլետ, որտեղ հայտնեց, թե 7-ը կատարյալ թիվ է և նույնիսկ մարդու գլխում 7 բացվածք կա, այնպես, որ մոլորակների թիվը կարող է միայն 7-ը լինել, իսկ Գալիլեյի բացահայտումը իլյուզիա է։ Բողոքում էին նաև աստղագուշակներն ու բժիշկները, քանի որ նոր երկնային լուսատուների ի հայտ գալը կործանարար էր «աստղագուշակության և ավելի շատ բժշկության» համար, որովհետև բոլոր սովորական աստղագուշակության մեթոդները «դառնում էին հիմնահատակ ոչնչացած»։
 
Այդ տարիներին Գալիլեյը քաղաքացիական ամուսնության մեջ է մտնում վենետիկուհի Մարինա Գամբայի (իտալ.՝ Marina Gamba) հետ։ Նա այդպես էլ չի պսակադրվում Մարինայի հետ, բայց դառնում է մեկ որդու և երկու դստեր հայր։ Որդուն, ի հիշատակ հոր, նա անվանում է Վինչենցո, իսկ դստրերին, ի պատիվ քույրերի՝ Վիրջինիա և Լիվիա։ Ավելի ուշ՝ 1619 թվականին, Գալիլեյը պաշտոնապես օրինական ճանաչեց որդուն։ Երկու դստրերը իրենց կյանքը կնքել են վանքում։
 
Համաեվրոպական փառքը և փողի կարիքը դրդում են Գալիլեյին, ինչպես հետո պարզվեց, կործանիչ քայլի։ 1610 թվականին նա լքում է խաղաղ Վենետիկը, որտեղ նա անձեռնմխելի էր ինկվիզիցիայի ենթարկվելուց, և տեղափոխվում է Ֆլորենցիա։ Գերցոգ Կոզիմո II Մեդաչին՝ Ֆերդինանդի որդին, խոստանում է Գալիլեյին պատվավոր և եկամտաբեր խորհրդականի պաշտոն տոսկանյան պալատում։ Խոստումը նա կատարում է, որը թույլ է տալիս Գալիլեյին լուծել իր մեծ պարտքերի խնդիրը, կուտակված իր երկու քույրերին ամուսնության տալուց հետո։
 
Գիտական հայտնագործությունները
Առաջին մարդը, որը երկինք նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր։ 1608 թվ. Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը։ Եվ Գալիլիյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները։ Նրանք դեռևս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ։ 1609 թ աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ «լեռներն» ու «հովիտները»։ Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը, կամ ինչպես ասում են փուլերը։ Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան պտտվում է ոչ թե երկրի, այլ Արեգակի շուրջը, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը։ Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր։ Դրանց տեղափոխությունից ելնելով՝ գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Համաձայն Գալիլեոյի աշակերտ Վինչենզո Վիվիանիի կողմից գրված Գալիլեոյի կենսագրության, Գալիլեոն Պիզայի թեք աշտարակից տարբեր զանգվածների գնդակներ է բաց թողել, որպեսզի ցույց տա, որ նրանց անկման ժամանակը անկախ է նրանց զանգվածներից։ Դա հակասում էր Արիստոտելի ուսմունքին, ըստ որի ծանր մարմինները ավելի արագ են ընկնում ներքև, քան թեթև մարմինները։ Փորձի արդյունքը ցույց տվեց, որ Գալիլեոյի հիպոթեզն էր ճիշտ։