«Օլիվեր Թվիստի արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Օլիվեր Թվիսթ
Content deleted Content added
Նոր էջ «'''Օլիվեր Թվիստի արկածները''', Չարլզ Դիկենսի վեպը։ == Քաղվածքներ == * Զարմանքն ու հետաքրքրասիրությ...»:
(Տարբերություն չկա)

05:21, 14 Մայիսի 2019-ի տարբերակ

Օլիվեր Թվիստի արկածները, Չարլզ Դիկենսի վեպը։

Քաղվածքներ

  • Զարմանքն ու հետաքրքրասիրությունը իրենց սնուցող թարմ նյութ չունենալով ինքնաբերաբար հանգում են:
  • Եվ այս ընդարձակ ու լայնածավալ աշխարհում մեն-մենակ լինելու գիտակցությունը առաջին անգամ բույն դրեց երեխայի սրտում:
  • Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան եւ գրավիչ դարձնելու ձգտումով:
  • Արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում,այլապես նրանք հաճախորդներ չէին ունենա:
  • Գոյություն ունեն այնպիսի գրքեր, որոնց արտաքին ձևավորումն ավելի գեղեցիկ է, քան բովանդակությունը:
  • Ոճիրը, ինչպես մահը, սահմանված չէ միայն ծերերի և զառամյալներ համար: Ամենից դեռահասները և ամենից չքնաղները շատ հաճախ նրա ընտրյալ զոհերն են:
  • Զղջման եւ մեղքերի քավության համար երբեք ուշ չէ:
  • Անակնկալները, դժբախտությունների նման, մենակ չեն գալիս:
  • Յուրաքանչյուր մարդ իր անձի բարեկամն է: Այդպիսի լավ բարեկամ նա ոչ մի տեղ չի ճարի:
  • Այնտեղ, ուր բարեկամությունը ձախողվում է, ատելությունը հաճախ հաղթանակում է:

Աղբյուրներ