«Նամակ պատանդին»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Նամակ պատանդին''', Անտուան դը Սենտ-Էքզյուպերի == Քաղվածքներ == * Քաղցր է անառակ որդու բացակայութ...»: |
(Տարբերություն չկա)
|
04:22, 1 Հունիսի 2019-ի տարբերակ
Նամակ պատանդին, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Քաղվածքներ
- Քաղցր է անառակ որդու բացակայությունը: Կեղծ բացակայություն, որովհետև այնտեղ` հետևում, շարունակում է գոյություն ունենալ հայրենի օջախը: Հարևան սենյակում ես, թե մոլորակի մյուս բևեռում` տարբերությունն էական չէ: Առերևույթ կյանքից հեռացած ընկերոջ ներկայությունը կարող է ավելի հզոր լինել, քան իրական ներկայությունը: Դա աղոթքի ներկայությունն է:
- Կարգը հանուն կարգի ներքինի է դարձնում մարդուն, խլում է մարդուց ամենակարևոր բանը` աշխարհն ու ինքն իրեն վերափոխելու պարգևը: Կարգը ծնունդ է առնում կյանքից, բայց այն կյանք չի ստեղծում:
- Այսօր մարդու հանդեպ ունեցած հարգանքը վտանգված է, առանց որի մենք չենք կարող առաջընթաց ունենալ: Աշխարհը ցնցող աղետները մեզ մղում են դեպի խավար: Մեր առջև բարդ խնդիրներ են, դրանց լուծումներն էլ հակասական են: Երեկվա ճշմարտությունը մեռած է, վաղվա օրվա ճշմարտությունը դեռ պետք է ստեղծել: Միակ որոշումը, որը ընդունելի է բոլորի համար, առայժմ տեսանելի չէ. մեզնից յուրաքանչյուրի ձեռքերում ընդամենը ճշմարտության փոքր մասն է միայն: Նրանք, ում քաղաքական համոզմունքների արդարացիությունն ակնառու չէ բոլորին` հաստատվելու համար դիմում են բռնության: Այսպես, տարբերվելով ընտրության միջոցներով, մենք համարձակություն ենք ունենում մոռանալ, որ ձգտում ենք միևնույն նպատակին:
- Որքան էլ կենսականորեն անհրաժեշտ թվան մեր գործողությունները, մենք իրավունք չունենք մոռանալու` հանուն ինչի ենք գործում, հակառակ դեպքում մեր գործադրած ջանքերը կմնան անպտուղ: Մենք պետք է ուզենանք հաստատել մեր ունեցած հարգանքը մարդու նկատմամբ: Մենք մի ճամբարում ենք, մեր ինչի՞ն է պետք ատել միմյանց: Մեզանից և ոչ մեկը իրավունք չունի միայն իրեն վերագրել մտքերի մաքրություն: Հանուն ճանապարհի, որը ես եմ ընտրել, ես կարող եմ մերժել ուրիշների կողմից ընտրված ուղին: Ես կարող եմ վիճարկել նրա մտքերի շարժը: Մտքերի ընթացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում: Բայց եթե մարդը ձգտում է նույն աստղին, իմ պարտքն է հարգել նրան, քանզի մենք եղբայրներ ենք Հոգով:
- Ինչպես ցանկացած մարդ, ես ծարավ եմ, որ ինձ հասկանան, քո կողքին ես ինձ մաքուր եմ զգում, ես գալիս եմ քեզ մոտ: Ինձ ձգում է այն տեղը, որտեղ ես ինձ մաքուր եմ զգում: Դու ինձ ճանաչում ես ոչ թե իմ արած դատողություններով և կատարած գործողություններով, այլ ինձ տեսնում ես այնպիսին, ինչպիսին ես կամ: Ու, քանի որ դու ինձ ընկալում ես այնպիսին, ինչպիսին ես կամ, հենց այդ պատճառով էլ, անհարժեշտության դեպքում, դու հաշտվում ես իմ դատողությունների և գործողությունների հետ:
- Շնորհակա՛լ եմ քեզ, որ դու ինձ ընդունում ես: Իմ ինչի՞ն է պետք ընկեր, ով ինձ կդատի: Եթե ինձ այցելել է իմ ընկերը և, եթե նա կաղում է, ես նրան կնստեցնեմ սեղանի մոտ և չեմ պահանջի, որ նա պարի: