«Նամակ պատանդին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
* Քաղցր է անառակ որդու բացակայությունը: Կեղծ բացակայություն, որովհետև այնտեղ` հետևում, շարունակում է գոյություն ունենալ հայրենի օջախը: Հարևան սենյակում ես, թե մոլորակի մյուս բևեռում` տարբերությունն էական չէ: Առերևույթ կյանքից հեռացած ընկերոջ ներկայությունը կարող է ավելի հզոր լինել, քան իրական ներկայությունը: Դա աղոթքի ներկայությունն է:
* Կարգը հանուն կարգի ներքինի է դարձնում մարդուն, խլում է մարդուց ամենակարևոր բանը` աշխարհն ու ինքն իրեն վերափոխելու պարգևը: Կարգը ծնունդ է առնում կյանքից, բայց այն կյանք չի ստեղծում:
* Այսօր մարդու հանդեպ ունեցած [[հարգանք|հարգանքը]] վտանգված է, առանց որի մենք չենք կարող առաջընթաց ունենալ: Աշխարհը ցնցող աղետները մեզ մղում են դեպի խավար: Մեր առջև բարդ խնդիրներ են, դրանց լուծումներն էլ հակասական են: Երեկվա ճշմարտությունը մեռած է, վաղվա օրվա ճշմարտությունը դեռ պետք է ստեղծել: Միակ որոշումը, որը ընդունելի է բոլորի համար, առայժմ տեսանելի չէ. մեզնից յուրաքանչյուրի ձեռքերում ընդամենը ճշմարտության փոքր մասն է միայն: Նրանք, ում քաղաքական համոզմունքների արդարացիությունն ակնառու չէ բոլորին`բոլորին՝ հաստատվելու համար դիմում են բռնության: Այսպես, տարբերվելով ընտրության միջոցներով, մենք համարձակություն ենք ունենում մոռանալ, որ ձգտում ենք միևնույն նպատակին:
* Որքան էլ կենսականորեն անհրաժեշտ թվան մեր գործողությունները, մենք իրավունք չունենք մոռանալու` հանուն ինչի ենք գործում, հակառակ դեպքում մեր գործադրած ջանքերը կմնան անպտուղ: Մենք պետք է ուզենանք հաստատել մեր ունեցած հարգանքը մարդու նկատմամբ: Մենք մի ճամբարում ենք, մեր ինչի՞ն է պետք ատել միմյանց: Մեզանից և ոչ մեկը իրավունք չունի միայն իրեն վերագրել մտքերի մաքրություն: Հանուն ճանապարհի, որը ես եմ ընտրել, ես կարող եմ մերժել ուրիշների կողմից ընտրված ուղին: Ես կարող եմ վիճարկել նրա մտքերի շարժը: Մտքերի ընթացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում: Բայց եթե մարդը ձգտում է նույն աստղին, իմ պարտքն է հարգել նրան, քանզի մենք եղբայրներ ենք Հոգով:
* Ինչպես ցանկացած մարդ, ես ծարավ եմ, որ ինձ հասկանան, քո կողքին ես ինձ մաքուր եմ զգում, ես գալիս եմ քեզ մոտ: Ինձ ձգում է այն տեղը, որտեղ ես ինձ մաքուր եմ զգում: Դու ինձ ճանաչում ես ոչ թե իմ արած դատողություններով և կատարած գործողություններով, այլ ինձ տեսնում ես այնպիսին, ինչպիսին ես կամ: Ու, քանի որ դու ինձ ընկալում ես այնպիսին, ինչպիսին ես կամ, հենց այդ պատճառով էլ, անհարժեշտության դեպքում, դու հաշտվում ես իմ դատողությունների և գործողությունների հետ: