«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 96.
* Եթե պատմությունից հանես ամբողջ սուտը, ապա դա չի նշանակում որ միայն ճշմարտությունը կմնա: Արդյունքում կարող է ընդհանրապես ոչինչ չմնալ:
* Եթե բերանդ ջուր ես լցրել, ապա գոնե հետո ոչ մեկին թուք ու մուր մի՜տուր:
* Եթե ես նախկինում իմանայի, ինչ որ գիտեմ հիմա, ես դա չէի իմանա։
*
* Դահիճի բաղձալի երազանքը` մահապարտի կոմպլիմենտը մահապատժի գերազանց որակի համար։
* Եվ ոգու կաստրատները բարձր նոտաներ են վերցնում։
* Եվ այծին էլ սատանայի տեղ կդնեին, եթե նրա մեջ ինչ–որ մարդկային բան լիներ։
* Խղճի նկատմամբ բռնությունն ելն է զրկում կուսությունից։
* «Մեկ խաչից կարելի է պատրաստել երկու կախաղան», - քամահրանքով ասաց մասնագետը։
* Մեկ համակարգից մենք դեռ երկար ժամանակ դուրս չենք գա` Արեգակնային։
* Համեստորեն իրեն գրամոլ էր համարում, բայց իրականում մատնագիր էր։
* Երբեմն պետք է լռել, որպեսզի քեզ լսեն։
* Երբեմն այնքան աղբ է կուտակվում, որ այն դեն նետելը շռայլություն է թվում։
* Երբեմն երգիծանքը ստիպված է լինում վերականգնել այն, ինչ ոչնչացրել է պաթոսը։
* Երբեմն երգիծաբանը հուսահատության մեջ է ընկնում` նրան չի հաջողվում ավելի ծիծաղաշարժ լինել, քան ուրիշների պաթոսը։
* Ապագայի աչքերին նայել վախեցող մարդկանցից ոմանք անգիտակ են, որ ապագան կարող է նրանց հետույք ցույց տալ։
 
==Աղբյուրներ==