«Ստանիսլավ Եժի Լեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
* Իրականություն են դառնում մեր ամենհամարձակ երազանքները։ Այժմ հերթը հասել է ոչ համարձակներին։
* Ճշմարտությունը սովորաբար մեջտեղում է ընկած։ Հաճախ առանց տապանաքարի։
* ՀուդաներՀուդաներն էլ սովորեցին խաչ կրել։
* Յուրաքանչյուր ցախավել աստիճանաբար ինքն իրեն ավլվում է։
* Յուրաքանչյուր դար ունի իր միջնադարը։
* Յուրաքանչյուրը ծնվում է գահի համար պիտանի հետույքով։
* Եթե հնարավոր է անցնել դժոխքի միջով, ուրեմն, ըստ երևույթին, դժոխքում ելումուտ կա։
* «Ինչպե՞ս պետք է վարվել, – հարցրեց իմ ծանոթներից մեկը, – եթե սեփական տանը հանկարծակի գտնում ես կնոջ սիրեկանին անկողին մտած այլ կնոջ հետ անկողնում»։
* Ինչպե՞ս վարժեցնել ուղեղը մոռանալ սովորելու համար։
* Մարդակերները փափկամարմիններին են սիրում։
Տող 122.
* Ո՞րն է մարդու կոչումը։ Լինել մարդ։
* Երբ քաղաքական հեքիաթներում խոսվում է կենդանիների մասին, դա նշանակում է, որ ժամանակները ոչ մարդկային են։
* Երբ բռնակալները դիմում են տեռորին, կարելի է հանգիստ քնել։ Այլևս ամեն ինչ առանց խաբելությանխաբեության է լինելու։
* Երբ մանուշակները սկսեցին բուրալ, կղկղանքը ասաց. «Հետո՞ ինչ, նրանք էժան կոնտրաստի վրա են աշխատում»։
* Երբ կբնակեցվեն անապատները, կանհետանան օազիսները։
* Երբ գոչում են «Կեցցե», դա նշանակում է լոկ այն, որ դեռևս համբերում են։
Տող 130.
* Երբ շոգեմեքենավարը նոր ուղիներ է փնտրում, գնացքը գծից դուրս է գալիս։
* Երբ ժողովուրդը ձայնազուրկ է, դա զգացվում է անգամ օրհներգի կատարման ժամանակ։
* Երբ քամին չի փչում, տանիքի վրա տեղադրված հողմցույցն էլ է իրհաստատակամ հաստատակամությունըբնավորություն դրսևորում։
* Երբ ծիծաղելու առիթ չկա, ծնվում են երգիծաբաններ։
* Երբ գլուխներ են թռնում, գլուխդ մի՛ խոնարհի։
* Երբ բամբասանքները ծերանում են, դրանք միֆեր են դառնում։
* Երբ քամելեոնը իշխանության գլուխ է, գույները փոխում են իրենց շրջապատը։
* Երբ ես մտածեցի, որ արդենայլևս հասել եմ հատակին, ներքևից թակեցին։
* ՈմՈ՞ւմ հետ ամուսնացնել ազատությունը, որպեսզի այն անպտուղ չմնա։
* ԽրույկներովԽարույկներով չես փարատի խավարը։
* Գեղեցիկ սո՞ւտ։ Ուշադրությո՛ւն, դա արդեն ստեղծագործություն է։
* Գլխի վերևի տանիքը հաճախ թույլ չի տալիս մարդկանց աճել։
* Ով թեքվել է դեպի դժոխք տանող ճանապարհից, նրան այլևս չի վախեցնի նախազգուշացումը. «Այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում»։
* Ո՞վ է ուսումնասիրում ապտակի վրայի մատնահետքերը։