«Ճանապարհ տնից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''«Ճանապարհ տնից»''' ('''«Ճանապարհ տնից: քաջության, վերապրումի եւ հույսի մի իրական պատմություն»'''), Դ...»:
 
No edit summary
Տող 4.
* Պապիկս նստած էր Եղսայի կողքին: Նա ձեռքը տարավ գրպանը և այնտեղից հանեց մի փոքր պատառ հաց և մոտեցրեց Եղսայի բերանին: Երբ Եղսան բացեց բերանը, որ ուտի, պապիկս ասաց. «Սու'ս»: Ապա նա ամեն մեկիս տվեց ևս մեկական պատառ հաց` հերթով ասելով` «Սու'ս, սու'ս», բայց դա հրաման չէր, այլ մի տեսակ օրհնություն: Դրանից հետո մենք երկար [[ժամանակ]] լուռ էինք:
:Ինձ դուր էր գալիս այս անընդհատ փոփոխվող տեսարանը, ժամանակի մեծ մասը ես կարող էի կանգնել սայլին և մի կողմից մյուսը քայլելով` հայացքով ուսումնասիրել շուրջբոլորը տարածված ամեն տեսակ նոր բաները և հատկապես մրգաստանները իրենց բազմաթիվ պտուղներով. նուռ, թուզ, նեկտարին, ծիրան, դեղձ: Երանի կանգ առնեինք և մի քիչ միրգ հավաքեինք, բայց ես գիտեի, որ հարցնելն իսկ անիմաստ էր:
:Հաջորդ առավոտ ես տեսա ինչ-որինչ–որ կենդանիների, որոնց նախկինում երբեք չէի տեսել: Զարմանալիորեն ութ լուռ ուղտ դանդաղ անցնում էին շարքով` դիմացից գնում էր ավանակի վրա նստած մի շատ գեր մարդ, ով խոր քուն էր մտել ավանակի վզին ընկած: Մի տղա, Եղսայից բաձրահասակ չէր լինի, այս ու այն կողմ էր անում ուղտերի միջով` փորձելով պահել նրանց շարքը ուղիղ գծի վրա:
:-Պապի'– Պապի՛, ո՞ւր են գնում ուղտերը:
:-Երևի Զմյուռնիա: Այդպես չէ՞, Բենյա'թ:
:-Այո'– Այո՛,-պատասխանեց–պատասխանեց [[հայր]]ս,- Նրանք բրդեղեն են տանում շուկա:
:-Ուղտերը տարօրինակ են, չէ՞, պաի'կ: ինչու՞ են նրանք այդքան տարօրինակ:
:-Որովհետև նրանց հանել են իրենց տներից: Նրանք անապատի իսկական բնակիչներն են` ավազի, աստղերի ու լռության ոգիները:
:-Ինչու՞ են անապատի ոգիներն այդքան տարօրինակ,-հարցրի–հարցրի ես նույնիսկ ավելի շփոթված, քան երբևէ:
:-Որովհետև այն, ինչ ապրում է [[անապատ]]ում, դառնում է անապատ: Անապատը [[մարդ]]ու կարիք չունի: Այնտեղ բնությունը խորհում է ինքն իր հետ` սպասելով աստղերից եկող որոշումներին:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* [https://grqamol.am/article/david-khrdyan-chanaparh-tnicdavid–khrdyan–chanaparh–tnic/ Մեջբերումներ «Ճանապարհ տնից» գրքից grqamol.am կայքում]
 
[[Կատեգորիա:Գրքեր]]