«Գառնիկ Մանուկյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ բանաստեղծ, արձակագիր
Content deleted Content added
Նոր էջ «'''Գառնիկ Մանուկյան''' (հուլիսի 20, 1940, Նորակերտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագ...»:
(Տարբերություն չկա)

16:38, 16 փետրվարի 2020-ի տարբերակ

Գառնիկ Մանուկյան (հուլիսի 20, 1940, Նորակերտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր: Հայաստանի գրողների միության անդամ (1984):

Քաղվածքներ

  • Առաջին անգամ Եղեռնի մասին
Ու Վանի մասին, ու Հայոց դատի,
Ես լսել էի գաղթի գեհենից
Հազիվ մազապուրծ իմ Սուսուն տատից:
  • Լինում են պահեր
Պահեր են լինում, այնպիսի պահեր,
Որ չեմ երազում ոչնչի մասին,
Ե՛վ հարստություն, և՛ փառք, և՛ անուն
Թվում են այնպես ավելորդ ու սին:

Մեջբերումներ առնիկ Մանուկյանի մասին

  • Բանաստեղծ է, գալիս է ոչ թե գրքերից, ինչպես շատ երիտասարդներ, այլ` իրական կյանքից:
Համո Սահյան
  • Ծաղկաձորի ստեղծագործական տան գրադարանում պատահաբար ձեռքս ընկավ Գառնիկ Մանուկյանի «Հիշողության հեռաստաններ» ժողովածուն: Թերթեցի, աչքի անցկացրի մի քանի բանաստեղծություն, և… աննկատ թռավ ժամանակը: Անկեղծ ասած` ինձ համար անհայտ բանաստեղծը հայտնություն եղավ: Ես ծանոթացա իսկական բանաստեղծի հետ:
Գևորգ Էմին
  • Քո գիրքը հաճելի հիշողության հեռաստաններ բացեց` ապրված, մոռացված հույզեր, հարազատ զգացումներ: Շատ պատկերավոր խոսք կա. աշխարհընկալման յուրօրինակություն: Ցանկանում եմ ստեղծագործական անակնկալներ:
Խաժակ Գյուլնազարյան

Աղբյուրներ

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գառնիկ Մանուկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: