«V նշանակում է Վենդետա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
=== Ուիլյամ Ռոքֆուդ ===
* Մեր պատմությունը, ինչպես բոլոր նման պատմությունները, կսկսվի երիտասարդ քաղաքական գործչի հայտնությամբ։ Նա խիստ հավատացյալ է և միացել է պահպանողական կուսակցությանը։ Նա չափազանց նպատակասլաց է, իսկ քաղաքական էթիկան նրան չի հետաքրքրում։ Ինչքան շատ իշխանություն է նա ստանում, այնքան այնքան ուժեղանում է նրա ֆանատիզմը, և այնքան ագրեսիվ են դառնում նրա կողմնակիցները։ Վերջապես նրա կուսակցությունն սկսում է հատուկ նախագիծ հանուն ազգային անվտանգության։ Այն հայտարարվում է որպես կենսաբանական զենքի նոր տեսակների որոնման ծրագիր, որ իրականացվում է առանց ծախսերի խնայողության։ Սակայն նախագծի իրական նպատակը իշխանությունն է։ Լիակատար, բացարձակ ու չբաժանվող տիրապետություն։ Սակայն ծրագիրը միանգամայն տխուր վախճան է ունենում։ Սակայն նախագծի մասնակիցների ջանքերն իզուր չեն անցնում, քանզի զոհերից մեկի արյունից ծնվում է պատերազմ վարելու նոր միջոց։ Պատկերացրեք մի վիրուս։ Մահացու վտանգ ներկայացնող վիրուս։ Իսկ հետո պատկերացրեք, որ միայն դուք եք ի վիճակի պայքարել նրա դեմ։ Բայց ինչպե՞ս ավելի արդյունավետ օգտագործել այդ զենքը, եթե ձեր վերջնական նպատակը իշխանության ձեռքբերումն է։ Այստեղ մեր պատմության մեջ հայտնվում է նոր գործող անձ։ Իսկական սարդ։ Դա առանց խղճի մի մարդ է, որի համար նպատակն արդարացնում է միջոցները։ Նա առաջարկում է զենքն ուղղել ոչ թե թշնամու, այլ սեփական երկրի ժողովրդի դեմ։ Առավելագույն արդյունքի հասնելու համար ընտրվում են երեք օբյեկտներ՝ դպրոցը, մետրոյի կայարանն ու ջրամաքրման կայանը։ Առաջին շաբաթվա ընթացքում մահանում են հարյուրավոր մարդիկ։ Զանգվածային լրատվության միջոցների ջանքերով երկիրն ընկնում է ահաբեկության մեջ, և ժողովուրդը բաժանվում է մի քանի մասի։ Վերջապես հորիզոնում հայտնվում է իսկական նպատակը։ «Սենտ Մերի» դպրոցում տեղի ունեցած դեպքից առաջ ոչ ոք չէր էլ կարող կանխագուշակել այդ տարվա ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք։ Եվ ահա ընտրությունների ավարտից քիչ հետո ժողովրդի ուշադրությանն են ներկայացնում մի հրաշք։ Ոմանք հավատում էին, թե դա աստվածային հրաշագործություն է, սակայն իրականում գործին խառնվել էր Դեղագործական ընկերությունը, որը պատկանում էր կուսակցության անդամներին, ովքեր այդ ընթացքում անչափ հարստացել էին։ Մեկ տարի անց բռնեցին մի քանի արկածախնդիրների, նրանց մեղավոր ճանաչեցին ու գլխատեցին՝ ըստ դատարանի վճռի։ Իսկ նրանց զոհերի հիշատակին կառուցեցին այս հուշարձանը։ Իսկ գլխավոր նպատակը, հանուն որի մշակվել էր պլանը, մարդկանց վախ ներշնչելն է։ Սարսափեցնելը դառնում է իշխանության հիմնական զենքը, որի օգնությամբ մեր քաղաքական գործիչն իր համար ձեռք է բերում հատուկ պաշտոն՝ գերագույն կանցլերի պաշտոնը։ Մնացածը, ինչպես ասվում է, գրված է պատմության դասագրքերում։
 
== Ծանոթագրություններ ==