«Մեյ Ուեսթ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «մինի|Մեյ Ուեսթ '''Մեյ Ուեսթ''' (անգլ.՝ Mae West, 17 օգոստոսի, 1893, Նյու Յորք – 22 նոյեմբե...»: |
(Տարբերություն չկա)
|
08:34, 14 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Մեյ Ուեսթ (անգլ.՝ Mae West, 17 օգոստոսի, 1893, Նյու Յորք – 22 նոյեմբերի, 1980, Հոլիվուդ), ամերիկացի դերասանուհի, դրամատուրգ և սցենարիստ։ Իր ժամանակների ամենասկանդալային աստղերից մեկը։
Քաղվածքներ
- Կարևոր չէ, թե որքան տղամարդ է եղել իմ կյանքում, կարևորը, թե այդ տղամարդկանց մեջ ինչքան կյանք է եղել[1]։
- Չեմ հիշում, թե որքան սիրեկան եմ ունեցել[1]։ Ինձ երբեք քանակը չի հետաքրքրել, այլ միայն՝ խաղը[1]։
- Դուք ասում եք, որ իմ դռան մոտ տասը տղամարդ է սպասում[1]։ Մեկին տուն ուղարկեք, ես այսօր խիստ հոգնած եմ[1]։
- Ինձ դուր են գալիս միայն երկու կարգի տղամարդիկ՝ մերը և օտարերկրացիները[1]։
- Սեքսը զգացմունք է շարժման մեջ[1]։
- Ցանկացած տարիքում կարելի է երիտասարդանալ[1]։
- Մեղքը մարդու կողմից է ստեղծված, բայց ճաշակն աստվածատուր է[1]։
- Տղամարդիկ պաշտում են աստվածավախությունն իրենց կանանց մեջ և գեղեցկությունը՝ ուրիշ կանանց մեջ[1]։
- Երկու չարիքներից ես միշտ ընտրել եմ այն, ինչը նախկինում չեմ փորձել[1]։
- Ես՝ տակավին օրիորդ, կորցրեցի իմ լավ համբավը և կարողացա այդ շանսից օգտվել[1]։
- Տղամարդուն հետաքրքրում են անցյալ ունեցող կանայք[1]։ Նա հույս ունի, որ պատմությունը կրկնվելու է[1]։
- Ինձ հանդիպած յուրաքանչյուր տղամարդ ուզում էր ինձ պաշտպանել[1]։ Չեմ կարող հասկանալ՝ ինչից պաշտպանել[1]։
Աղբյուրներ