«Շախմատային նովել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
Տող 3.
 
== Քաղվածքներ ==
* Սակայն մի՞թե «խաղ» նեղլիկ բնորոշումը վիրավորական չէ շախմատի համար։ Բայց և այնպես, դա ո՛չ գիտություն է, ո՛չ էլ արվեստ, ավելի շուտ ինչ-որ միջին մի բան է, որ պտտվում է այդ երկու հասկացողությունների միջև, ինչպես որ երկրի ու երկնքի միջև պտտվում է Մուհամեդի դագաղը։ Այդ խաղում համատեղվում են ամենահակասական հասկացողությունները. այն և՛ հին է, և՛ հավիտենապես նոր, իր հիմքով մեխանիկական է, բայց հաղթանակ է բերում միայն նրան, ով երևակայություն ունի, նեղ երկրաչափական տարածության մեջ սահմանափակված և միաժամանակ անսահման իր կոմբինացիաներում, անընդհատ զարգացող և միանգամայն անպտուղ, միտք՝ առանց հետևության, մաթեմատիկա՝ առանց արդյունքների, արվեստ՝ առանց ստեղծագործությունների, ճարտարապետություն՝ առանց քարի։ Եվ սակայն, այդ խաղն ավելի լավ է դիմացել ժամանակի փորձությանը, քան մարդկանց բոլոր գրքերն ու ստեղծագործությունները. դա միակ խաղն է, որ պատկանում է բոլոր ժողովուրդներին և բոլոր ժամանակներին, և ոչ մեկին հայտնի չէ այն աստծո անունը, որն այն երկիր է իջեցրել ձանձրույթը փարատելու, միտքը հղկելու, հոգին քաջալերելու համար։
''' • ''' Սակայն մի՞թե «խաղ»
նեղլիկ բնորոշումը վիրավորական չէ շախմատի համար։ Բայց և
այնպես, դա ո՛չ գիտություն է, ո՛չ էլ
արվեստ, ավելի շուտ ինչ֊որ միջին մի բան է, որ պտտվում է այդ երկու հասկացողությունների միջև,
ինչպես որ երկրի ու երկնքի միջև
պտտվում է Մուհամեդի դագաղը։
Այդ խաղում համատեղվում են
ամենահակասական
հասկացողությունները. այն և՛ հին
է, և՛ հավիտենապես նոր, իր
հիմքով մեխանիկական է, բայց հաղթանակ է բերում միայն նրան,
ով երևակայություն ունի, նեղ երկրաչափական տարածության մեջ սահմանափակված և միաժամանակ
անսահման իր կոմբինացիաներում,
անընդհատ զարգացող և
միանգամայն անպտուղ, միտք՝
առանց հետևության,
մաթեմատիկա՝ առանց արդյունքների, արվեստ՝ առանց ստեղծագործությունների,
ճարտարապետություն՝ առանց
քարի։ Եվ սակայն, այդ խաղն
ավելի լավ է դիմացել Ժամանակի
փորձությանը, քան մարդկանց
բոլոր գրքերն ու
ստեղծագործությունները. դա միակ
խաղն է, որ պատկանում է բոլոր
ժողովուրդներին և բոլոր
ժամանակներին, և ոչ մեկին
հայտնի չէ այն աստծո անունը,
որն այն երկիր է իջեցրել ձանձրույթը փարատելու, միտքը
հղկելու, հոգին քաջալերելու համար։
* Ամբողջ [[կյանք]]ում ինձ հետաքրքրել են մենագարների տարբեր տեսակները, այն [[մարդ]]կանց, որոնց ուղեղում կա մի եզակի [[գաղափար]], որովհետև որքան նեղ են այն շրջանակները, որոնցով իրեն սահմանափակում է մարդը, որոշակի իմաստով նա այնքան ավելի է մոտենում անսահմանությանը։ Հավանաբար, հենց այդպիսի՝ [[աշխարհ]]ում ամեն ինչի նկատմամբ անտարբեր մարդիկ են, որ համառորեն, ինչպես մրջյունները, ինչ֊որ հատուկ նյութից կառուցում են իրենց սեփական, ոչնչի չնմանվող փոքրիկ աշխարհը, որը նրանց համար տիեզերքի փոքրացված նմանությունն է։
* Մինչ այդ ինձ չէր վիճակվել անվանի շախմատիստների հանդիպել։ Ինչքան ավելի էի ձգտում հասկանալ այդ տիպի մարդկանց, այնքան ավելի անհասկանալի էր թվում ինձ մարդու ուղեղի այդ [[աշխատանք]]ը, որն ամբողջապես կենտրոնացած է վաթսունչորս սև ու սպիտակ վանդակների բաժանված մի ոչ մեծ տարածության վրա։