«Չգտնված երիցուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ ««'''Չգտնված երիցուկներ'''», լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գիրքը՝ մարդկային հարաբերությունների...»:
(Տարբերություն չկա)

19:37, 7 հունվարի 2021-ի տարբերակ

«Չգտնված երիցուկներ», լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գիրքը՝ մարդկային հարաբերությունների մասին:

«Չգտնված երիցուկները» 2017 թվականին ամենաշատ վաճառված հայալեզու գեղարվեստական գիրքն է[1]:

Քաղվածքներ

  • -Մարդուն սիրում են այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում: Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել: Դա կյանքի ամենաերջանիկ պահերց է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում...:
  • Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու , այլ հասնելուց հոտո այն պահպանելու միջոցներով...:
  • Ուզում եմ քեզ հետ ընտանիք կազմել, երջանկացնել քեզ, քեզնով երջանկանալ, քեզնից երեխաներ ունենալ ու քեզ գրկած ապրել մինչև խոր ծերություն: Այն եմ ուզում, ինչ առհասարակ ուզում է ցանկացած նորմալ մարդ:
  • -Իսկ ես կարծում եմ, որ եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց:
  • Եթե հանգամանքներն ավելի ուժեղ են, քան զգացմունքները, ապա ափսոս է «սեր» բառը, որը տրվում է այդ զգացմունքներին:

Աղբյուրներ

  • Էդգար Հարությունյան: Չգտնված երիցուկներ: Վիպակ: Երևան: Անտարես, 2019, 144 էջ:

Ծանոթագրություններ