«Չգտնված երիցուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
== Քաղվածքներ ==
*-[[Մարդ]]ուն սիրում են այն [[ժամանակ]], երբ գիտես նրա բոլոր [[թերություն]]ները, բայց դա սիրելուն չի խանգարում: Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել: Դա կյանքի ամենաերջանիկ պահերց է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում...:
* [[Նպատակ]]ի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու , այլ հասնելուց հոտո այն պահպանելու միջոցներով...:
* Ուզում եմ քեզ հետ [[ընտանիք]] կազմել, երջանկացնել քեզ, քեզնով երջանկանալ, քեզնից երեխաներ ունենալ ու քեզ գրկած ապրել մինչև խոր [[ծերություն]]: Այն եմ ուզում, ինչ առհասարակ ուզում է ցանկացած նորմալ մարդ:
* -Իսկ ես կարծում եմ, որ եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես [[սեր]]ը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց:
Տող 12.
* Իսկ դու ներել սովորիր: [[Ներում]] են այն մարդիկ, որոնք իրենց ներսում շատ սեր ունեն:
* Մեր [[հասարակություն]]ը շատ նման է շենքի բակում նստող անգործ, անզբաղ կանանց. նրան մշտապես քննարկելու թեմա է պետք, ցանկալի է՝ ուրիշի կյանքից:
* Բավական է՝ մեկը սայթաքի կամ անհաջող որևէ դիպվածով կյանքը պղտորվի, անմիջապես կդառնա թիվ մեկ քննարկման թեման: Եվ այդ ամենը՝ հաճախ քո թիկունքում: Մարդիկ կնայեն դեմքիդ, կժպտան կամ չեն ժպտա, կբարևեն կամ չեն բարևի, գլուխը տմբտմբացնելով կամ անտարբեր կանցնեն… Փոխարենը լավ գիտես, թե ի՛նչ են խոսում հարևաններդ, բարեկամներդ, նույնիսնույնիսկ նրանք, ումից չէիր սպասի, թե որևէ խոսք կարտասանեն:
* [[Մահ]]անալու համար չէ, որ [[Աստված]] մեզ ուղարկել է այս աշխարհ, այլ ապրելու:
* Սերը ժամանակի ընթացքում անհետանում է և մնում է միայն հարգանքը:
* Ոչ մի աղոթք կամ օրհնություն չի կարող պահպանել այն ընտանիքը, որ հիմնված չէ սիրո վրա:
* Սիրտը սիրով լցնելու համմարհամար նրա բոլոր անկյունները պիտի լիարժեք դատարկ լինեն: Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում:
* Ոչ մեկին կյանքն այդքան անպետք ու անիմաստ չի թվում, որքան բաժանումից խոցված երիտասարդ աղջկան:
* [[Բաժանում]]ը, ինչպիսին էլ այն լինի, երեքերբեք հեշտ չէ, բաժանումը սրտամաշ է, բաժանումը մղձավանջ է: Միևնույն ժամանակ բաժանումն էլ մի արվեստ է, որին քչերինքչերն են տիրապետում:
* Ինչը կարող է ստիպել կնոջը սեփական կամքով թակել դժոխքի դռները, եթե ոչ կույր սերը:
* Ամեն աղջկա կյանքում լինում է մի պահ, որ թվում է՝ վերջ, գտել է նրան, ում հետ պիտի ապրի հավիտյան, բայց երբեք հաշիվ չի տալիս, որ իրականում այդ քայլին որոշակի վերաահումներով է գնում:
Տող 29.
* Զգացմունքը հագուստ չէ, որ խանութից գնես, հագնես կամ նվիրես ուրիշին:
* Եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց:
* Եթե հանգամանքներն ավելի ուժեղ են, քան զգացմունքները, ապա ափսոս է սեր բառը, որ տրվում է այդ զգացմունքերինզգացմունքներին:
* Երբեմն երջանիկ լինելու համար բավարար է տվածիդ ընդամենը մեկ տոկոսի վերադարձը:
* Ամեն լավ բանի հիմքում ինչ-որ մղիչ ուժ կա, որը հաճախ սեր է կոչվում: Երբ բանաստեղծը հերթական չքնաղ սիրերգությունն է երկնում, դա ծնվում է կնոջ հանդեպ սիրուց: