«Մարի Ստյուարտ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ ««'''Մարի Ստյուարտ'''», Ստեֆան Ցվայգի վեպը շոտլանդական Մարի Ստյուարտ թագուհու և անգլիական Եղիսաբե...»:
 
No edit summary
Տող 6.
* Անգիտությունը մանկության ամենամեծ առավելությունն է:
* Մարդը, որը ստրկացել է [[Քաղաքականություն|քաղաքականությանը]], այլևս իրեն չի պատկանում և ենթարկվում է այլ [[օրենք]]ների, քան սրտի սրբազան օրենքներն են:
* Ամեն մարդու կյանքում էլ լինում են սխալներ, որոնք երբեք և ոչնչով ուղղել հնարավոր չէ:
 
* Միայն թույլ բնավորություններն են հնազանդվում ու մոռանում, իսկ ուժեղներն ըմբոստանում են և անհավասար կռվի կանչում ամենազոր [[Ճակատագիր|ճակատագրին]]:
* Մոլեգին սիրահարված երիտասարդ [[կին|կնոջից]] տրամաբանություն պահանջել նույնն է, թե անթափանց կեսգիշերին արև փնտրել:
* Նա, ով քմահաճ [[սիրտ]] ունի, դրսից եկող [[երջանկություն]] ու անդորր չունի:
* Եթե զգացմունքը իր ծաղկման շրջանում է գտնվում, ապա այնպիսին է լինում նրա բնությունը, որ նա ենթադրություններ չի անում և չի կծծիանում, չի տատանվում ու չի կասկածում, երբ արքայատեսիլ շռայլ անհատականությունն է սիրում` դա լիակատար ինքնուրացում է և ինքնավատնում:
* Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ:
* Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են:
* Ուժեղ բնավորություններն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ:
* Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին:
* Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում:
== Աղբյուրներ ==
* [http://koha.brusov.am/cgi-bin/koha/opac-ISBDdetail.pl?biblionumber=1890 Ցվայգ,Ստեֆան: Մարի Ստյուարտ: Երևան, Հայաստան: 1986. - 728 էջ:]