«Մարի Ստյուարտ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
* Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ:
* Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են:
* Ուժեղ բնավորություններն[[բնավորություն]]ներն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ:
* Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին:
* Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում:
* Պատահում է, որ մարդը մեկ օրում սովորում է այնքան, որքան նրան չէին սովորեցրել ամիսներն ու տարիները:
* Ոչ մի բան այնպիսի կիրք չի առաջացնում կնոջ մեջ, ինչպես վախի ու հիացմունքի սարսուռը. սահմռկումի ու վտանգի թեթև ու քաղցր զգացումը սոսկ ուժեղացնում է հաճույքը, մի անբացատրելի սրություն հաղորդում նրան:
* Այնտեղ, որտեղ արահետն իջնում է սրտի մշուշապատ անձավները, պատմության կրակներն արդեն աղոտ են վառվում.այդ լաբիրինթոսում ճանապարհը որոնել կարելի է միայն զգուշորչեն, ապավինելով բախտին:
* Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի և արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով` այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումով:
* Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը:
* Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է [[զգացմունք]]ների ամբողջ առկա պաշարը:
* Ինչպես ամեն մի մեծ [[արվեստ]], [[սեր]]ը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:
 
== Աղբյուրներ ==
* [http://koha.brusov.am/cgi-bin/koha/opac-ISBDdetail.pl?biblionumber=1890 Ցվայգ,Ստեֆան: Մարի Ստյուարտ: Երևան, Հայաստան: 1986. - 728 էջ:]