«Մարի Ստյուարտ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
* Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է [[զգացմունք]]ների ամբողջ առկա պաշարը:
* Ինչպես ամեն մի մեծ [[արվեստ]], [[սեր]]ը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:
* Ոչ մի մտրակ, ոչ մի հայհոյանք այնպես չի այրում ազնիվ հոգին, ինչպես խոր գլուխ տալով ազատությունը ոտնահարելը և շողոմությամբ տիտղոսավորելը:
* Չկա այնպիսի մի ծաղր, որն ավելի ուժեղ խայթի, քան պաշտոնական հարգալիցության ծաղրը:
* Կիրքը շատ բանի է ընդունակ: Այն կարող է չտեսնված, գերմարդկային եռանդ առաջացնել մարդու մեջ:
* Սայլապանը, որը սլելով, որ կամուրջն իր տակին ճկվում էու ճարճատում,ավելի ուժգին է մտրակում ձիերին, որովհետև գիտե, որ միայն խելագար ընթացքը կարող է իրեն փրկել, այնպես էլ Մարի Ստյուարտն ամբողջ թափով քշում է իր բախտի սև նժույգը, որպեսզի խեղդի վերջին կասկածները, ոտնատակ տա ամեն մի առարկություն:
* Ավելի լավ է սարսափելի վախճան, քան անվախճան սարսափ:
* Քարը որքան ավելի խորն է գլորվում դեպի անդունը, այնքան ավելի արագ է ընկնում, այդպես էլ մոլորյալ հոգին խելակորույս շտապում է առաջ, իմանալով, որ շուրջը անելանելիություն է:
* Չկա միջոց օգնելու նրան, ով ինքն է իրեն կորստյան մատնել:
* Մարդ արարածի մահապատիժը երբեք չի կարող (և դրանում ստում են բոլոր գրքերն ու ռազմազեկույցները) ռոմանտիկորեն մաքուր ու վսեմ ինչ-որ բան ներկայացնել իրենից:
* [[Դաժանություն|Դաժանության]] և [[Անարդարություն|անարդարության]] գրանիտից ստեղծվում են պետական մեծ կառույցներ, և դրանց հիմքերը միշտ ամրացված են արյունով. [[Քաղաքականություն|քաղաքականության]] մեջ սխալ են միայն պարտվածները, [[պատմություն]]ն անողոք քայլերով անցնում է նրանց դիակների վրայով:
* Երբեմն ոլորապտույտ, մութ ուղիներ է ընտրում պատմությունը:
 
== Աղբյուրներ ==