«Ավետիք Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Undid edits by 37.186.80.100 (talk) to last version by Armineaghayan
Պիտակներ՝ Հետ շրջել SWViewer [1.3]
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 14.
* Միտքը մեռցնում է զգացմունքը։<br>Բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ՝ տիեզերքն են գրկում<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=113}}</ref>։
* Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը։
* [[Գրականություն]]ը ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների խավարի դեմ<ref name="Գնահատ77">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 77:77։</ref>։
* Մի [[ժողովուրդ]], որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի<ref name="Գնահատ77"/>։
* Մեր գրականության հավերժ շողշողացող բովանդակությունն են եղել ազատության անշեջ ծարավը, պայքարը, հայրենասիրությունը և մարդկային արժանապատվության հարգանքը<ref name="Գնահատ77"/>։
Տող 20.
* Գրականությունը ինքնանպատակ չէ. նա գեղեցիկ արվեստով ասված անկեղծ խոսք է՝ բարձրացնելու մարդուն, եղբայրացնելու միմյանց հետ և հոգեպես պատրաստելու իդեալական նպատակների համար<ref name="Գնահատ77"/>։
* Մեր գրականությունը բռնակալների, հարստահարողների, ջարդարարների գրականություն չէ, այլ մարտնչող, բողոքող, ազատաբաղձ ոգու՝ տոգորված աշխատանքի, հումանիզմի, արդարության վսեմ իդեալներով<ref name="Գնահատ77"/>։
* Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները։ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց պատերազմը», Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»։ Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտված է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը<ref name="Գնահատ77-78">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 77-78:78։</ref>։
* Գրքեր կան՝ ժողովուրդներ են դաստիարակում, բարձրացնում, կռում նրանց կամքը, պահում-պաշտպանում<ref name="Գնահատ78">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 78:78։</ref>։
* Չկա մեծ արվեստ՝ առանց մտքերի, գաղափարների, նպատակադրման։ Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են<ref name="Գնահատ78"/>։
* Մարդկային ստեղծագործություններից բոլորից բարձրը, սուրբը, վեհն ու նվիրականը և միակը երգն է, երգը. տիեզերքը երգ է<ref name="Գնահատ78"/>։
Տող 29.
* Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկ է ճշմարտության թագը, կատարը<ref name="Գնահատ78"/>։
* Ոճը ունեցող ժողովուրդները չեն մեռնում<ref name="Գնահատ78"/>։
* Ճարտարապետությունը բանաստեղծություն է՝ ռիթմ, բառ, իմաստ, նպատակ<ref name="Գնահատ79">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 79:79։</ref>։
* Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը. ահա արվեստը<ref name="Գնահատ79"/>։
* Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Արվեստը երազի իրականացումն է։ Իրականությունը անցնող կյանքն է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը<ref name="Գնահատ79"/>։
Տող 37.
* Թե հավերժական սեր լիներ, սիրո մեղրամիս չէր լինի<ref name="Գնահատ79"/>։
* Մտքի ցելերում սիրտն է սերմնացան<ref name="Գնահատ79"/>։
* Հայտնագործությունները երազանքների օվկիանի իններորդ ալիքն են<ref name="Գնահատ80">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 80:80։</ref>։
* Ընդունակությունը քայլք է, տաղանդը՝ վազք, հանճարը՝ թռիչք<ref name="Գնահատ80"/>։
* Հագուստը քայլեցնում է, գիտելիքը՝ փայլեցնում<ref name="Գնահատ80"/>։
Տող 46.
 
== Քաղվածքներ Իսահակյանի մասին==
* Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը<ref name="Գնահատ73">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 73:73։</ref>։
::''[[Մարտիրոս Սարյան]]''
 
Տող 53.
 
* Հայ ժողովուրդը նրա քնարով երգեց իր սերը՝ հանդեպ իր հողը, ցավն ու [[վիշտ]]ը, երազանքն ու ձախողանքը։
:...Անտուն պանդուխտը, դեգերելով օտար ծովերում և երկրներում, անհուն սիրով և քնքշանքով է հիշում [[հայրենիք]]ում թողած մորը, որի կերպարը նրա հոգում ձուլված է հայրենի երկրի բնանկարին:բնանկարին։ Մորը նվիրված բանաստեղծություններում Իսահակյանը գտնում է անսպասելի յուրահատուկ սյուժե և վրձնում իր ներկապնակի ընտիր գույներով:գույներով։
:...Մեր ընթերցողը ճանաչում է Իսահակյանին որպես քնարերգակի, մինչդեռ նա հրաշալի պատմող է և՛ չափածոյում, և՛ արձակում<ref name="Գնահատ73" />:։
::''[[Մարիետա Շահինյան]]''
 
Տող 64.
 
* Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների թվին, որոնք հազվադեպ են ծնվում։ Նրանով հարստանալու իրավունք ունի յուրաքանչյուր, նույնիսկ ամենահարուստ գրականություն։
:Նրա պոեզիան մի քանի տասնամյակների ընթացքում օգնել է ինձ ապրել:ապրել։
:Ես համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր<ref name="Գնահատ73" />:։
::''[[Իլյա Էրենբուրգ]]''
 
* Ավետիք Իսահակյանը հայ կլասիկ պոեզիայի փառավոր ավանդների օրինավոր ժառանգն ու շարունակողն է։ Միաժամանակ ինքնատիպ է նա՝ հստակ իր զգացումներով, խոհերով, անմիջականությամբ<ref name="Գնահատ74">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 74:74։</ref>։
::''[[Մաքսիմ Ռիլսկի]]''
 
Տող 77.
* Իսահակյանի լիրիկայի ուժը նրա մեջ է, որ նա իր անձնականը կարողանում է վերածել հանրայինի, իսկ այդ պարզ զգացումի մեջ նա տեսնում է անսովորը, և այդ անսովորը դառնում է այնքան սովորական, որ թվում է, թե այդ երգերը, այդ փոքրիկ ոտանավորները միշտ էլ եղել են, որ նրանք ապրում էին ժողովրդի մեջ մինչև պոետի ծնունդը, որ նա լոկ ուկնդրել, գրի է առել դրանք<ref name="Գնահատ74"/>։
* ...Նրա ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին։
:...Իսահակյանի բոլոր բանաստեղծությունները կրում են իրենց վրա մեղմ ու ջերմ լույս և ներծծված են այդ լույսով:լույսով։ Նրա թախիծը պայծառ է. նրա բանաստեղծական պատկերների [[[աշխարհ]]ը լուսավոր է, արևը այդ աշխարհում մայր չի մտնում...<ref name="Գնահատ74"/>
*Նա երգում է մարդուն՝ խղճալով նրան և հիանալով նրանով։ Նա երգում է սերը, և դա հնչում է, ինչպես մեղեդին «սիրո այն երգչի, որին այրեց սերը»։ Ժողովրդական երգերի և մեղեդիների գանձարանի խորքից է վերցնում իր գոհարները... Դա հայ ժողովրդի ձայնն է՝ մաքուր և հնչեղ, ինչպես լեռնային վտակը<ref name="Գնահատ74"/>։
::''[[Նիկոլայ Տիխոնով]]''
Տող 84.
::''[[Լուի Արագոն]]''
 
* ...Իսահակյանի ստեղծագործության մեջ ջարդված և բեկված բան կա, և դա հատուկ սրություն է տալիս նրա ոտանավորներին... որոնք լեցուն են տառապանքով, անհանգիստ են, ուժգին<ref name="Գնահատ75">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 75:75։</ref>։
::''[[Վալերի Բրյուսով]]''
 
* Վիթխարի է Իսահակյանը. դժվար է ընդգծել նրա մեծությունը. նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը։
:Ես սիրում եմ նրա ստեղծագործությունը, որպես իսկական պոեզիա՝ խոր, ներշնչող:ներշնչող։ Նա մարդկության հավերժ ուղեկիցներից մեկն է, բանաստեղծ-ժողովրդի ամենազորեղ և հստակ ձայներից մեկը համաշխարհային գրականության Պառնասում. նա Հայաստանի երգող սիրտն է:է։
:Հայ գրանությունը հարուստ է հիանալի պոետներով:պոետներով։ Ավետիք Իսահակյանը նրանց մեջ առաջին մեծության աստղերից է<ref name="Գնահատ75"/>:։
::''[[Ալեքսանդր Դիմշից]]''
 
Տող 96.
 
* ...Իսահակյանը... Նրա բանաստեղծությունների խորությունն ու ազնվականությունը բացառիկ պարզությամբ հանդերձ անզուգական են։
:...Իսահակյան... երբ լսվում է այդ անունը, շրջապատս լցվում է ոսկեզօծ լույսով:լույսով։ Թոնիրների ծխի հետ Արարատը լողում է իր անշարժության մեջ... Իսկ ինչ-որ տեղ՝ ներքևում, եռում, շառաչում են կարծես Զանգուի կամ Քասախի ջրերը...
:Իսահակյանը ինձ հայտնի ամենահմայիչ պոետներից է:է։ Սակայն պատմել, թե ինչով է նա մեծ ու հրաշալի՝ անհնարին է, ինչպես անզոր ես պատմել, թե ինչով է գեղեցիկ Բոթհովենի այսինչ սոնատը<ref name="Գնահատ75"/>:։
::''[[Վերա Զվյագինցևա]]''
 
* Ուր էլ նետեր ճակատագիրը թափառական Իսահակյանին, նրա սիրտը միշտ հարազատ Հայաստանի լեռներում էր, նրանց կարոտով էր տրոփում։
:Նրա ողջ պոեզիան հայ ստեղծագործ ժողովրդի պրպտող ու անպարտելի հզոր հոգու փայլն էր ճառագում<ref name="Գնահատ76">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 76:</ref>:։
::''[[Վիկտոր Կոչևսկի]]''